Դիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա Հովսեփյան
«Մենք ձեզ հետ անցել ենք դժվար ուղի, բայց նաև այնքան գեղեցիկ, և այս ճամփորդությունը ունենալու է նաև գեղեցիկ ավարտ», -Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Դիմելով հայրենակիցներին, որոնք հեռուստատեսությունից կամ համացանցի միջոցով են հետևում, Հովսեփյանն ասաց․
«Գուցե ես և դու տարբեր տեղերում ենք ծնվել, տարբեր կյանքով ենք ապրել, ունենք տարբեր կարծիքներ, բայց ես և դու թշնամի չենք։Ես և դու հարազատ ենք։ Դիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան։ Գուցե այսօր դու կաշկանդված ես, գուցե այսօր դու վախենում ես կորցնել աշխատանք, գուցե այսօր դու վախենում ես, որ քո թոշակը կիջնի, գուցե այսօր դու վախենում ես շատ այլ բաներից։Բայց ես քեզ ասում եմ՝ ես քո կողքին եմ, մենք քո կողքին ենք, և մենք միասին հաղթելու ենք»։
Ընդդիմադիր գործիչը հայտարարում է ՝ քաջությունը վախ չունենալը չէ, քաջությունը վախը հաղթահարելն է։
«Մեր զինվորները երբեք չեն եղել վախը չիմացող մարդիկ։ Նրանք եղել են մարդիկ, ովքեր հաղթել են վախը, և այդ վախը հաղթահարած տղաները այսօր Եռաբլուրում են, որտեղ քամուց ծածանվող եռագույնի տակ, կարծես ասում են՝ այդ ի՞նչ եք անում։ Մենք ասում ենք՝ մենք շարունակելու ենք գործը և մենք հաղթելու ենք»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...