Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Հունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել Կարապետյան

«Այս ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և երեքում էլ պարտվեցին։ Հայ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը։ Հայ ժողովրդին խոստացան  արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է,  կորցնում ենք մեր ինքնությունը»,-իր տան բակից հանրահավաքի մասնակիցներին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, փոփոխությունները գալիս են, որոնք մարդիկ կզգան իրենց կյանքում.դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո և յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու հաամար և հավելելով որ երաշխավորում է դա;

«Այլևս մենք թույլ չենք լինի Փաշինյանի պատճառով; Ուժեղ ենք լինելու։ Այդ օրը հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը  հունիս 7-ին յուրաքանչյուր երիտասարդ, հայր ու մայր յուրաքանչյուր տարեց հնարավորություն կունենա որոշելու իր գալիք սերունդների ապագան»,- ասաց Կարապետյանը՝ շեշետելով, որ հայերը պետք է մասնակցեն ընտրություններին որպեսզի ուրիշները չորոշեն մեր ճակատագիրը։

 «Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողվուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում, պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր,  երբ հայերը որոշեցին ունենալ ՀՀ քաղաքացիների համար 300 հազար նոր աշխատատեղ»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

 Նա ՀՀ քաղաքացիներին հարցրեց, թե պատրաստ են աջակցել Ալիևի շահերը սպասարկող իշխանությանը, պատրաստ են ընդունել տարիների նվաստացում և ձախողումներ և ստացավ բացասական  պատասխան;

«Թե՞ ընտրելու եք ազատ և ուժեղ Հայաստանը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով որ դրա համար պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը հաղթահարել է իր վախերը և Ալիևն ու նրա մարզպետը չեն որոշում հայերի հարցերը։

 «Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին մենք միասին պատմություն ենք կերտելու, մենք պարտավոր ենք այն անել, որովհետև Հայաստանի Հանրանպետության  գոյությունն է վտանգված; Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին դառնալ փոփոխության մաս։ Ցույց տվեք, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը».- հայտարարեց Կարապետյանը;

 նա նշեց, որ հունիսի 17-ին Նախիջևանում կայանալու է «արևմտյան ադրբեջանի» համաժողով, որի պատվավոր հյուրը Նիկոլ Փաշինյանն է լինելու և այդ այցը պետք է խափանել հունիսի 7-ի ընտրություններով;

 «Հունիսի 7-ին հաղթանակը մերն է, Փաշինյանը՝ Ադրբեջանինը»,- եզրափակեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։