Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկմանը` RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որը համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտի արդի մարտահրավերներին, թվային ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման և անվտանգության միջև հավասարակշռության ապահովման անհրաժեշտությանը։
Պարոն Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլև անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների և պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի և տվյալների պաշտպանվածությունը։
«Ucom-ում մենք կիբերանվտանգությունը դիտարկում ենք որպես մեր ցանցերի և ծառայությունների զարգացման անբաժանելի մաս։ Այսօր այն միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն դարձել է բիզնեսի կայունության, հաճախորդների վստահության և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչ։ Թվային տնտեսության զարգացումն անհնար է առանց անվտանգ և հուսալի կապի ենթակառուցվածքների», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք մեկնարկում ենք RISE նախաձեռնությունը, որը Հայաստանում առաջին անգամ մեկ հարթակում միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, նորարարությունն ու ռազմարդյունաբերությունը։ Սա համագործակցության հարթակ է, որտեղ գաղափարները վերածվում են տեխնոլոգիաների և գործնական լուծումների։ Մեր նպատակն է համախմբել գիտական և ինժեներական ներուժը՝ նպաստելով նոր արտադրանքի ստեղծմանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը», - ասել է ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների և բազմաթիվ գործընկերների առաջարկությունների հիման վրա, Silicon Mountains ամենամյա տեխնոլոգիական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ ավելացել է նոր RISE միջոցառումը, որն անցկացվեց «Մենք ենք մեր սարերը. Վերելք» կարգախոսի ներքո։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության, 5G տեխնոլոգիաների, ամպային լուծումների և փոխկապակցված համակարգերի զարգացման հետ կապված նոր հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների համագործակցության կարևորությունը՝ կիբերսպառնալիքներին արդյունավետ հակազդելու համար։
Ucom-ը՝ որպես միջոցառման տեխնոլոգիական գործընկեր, ապահովել է համաժողովի հուսալի կապն ու թվային ենթակառուցվածքը՝ նպաստելով մասնակիցների միջև անխափան հաղորդակցությանը և միջոցառման արդյունավետ անցկացմանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...