Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով
Քաղաքականություն

Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. Զախարովա

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը շարադրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և փոփոխություններ չի կրել, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն Հայաստանում հունիսի 7-ին՝ ուղղակի այս օրերին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեր դիրքորոշումը շարադրել է, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել»,- գործակալությանն ասել է Զախարովան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլին բանակցություններ էր վարել Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Ռուսաստանի առաջնորդը զրույցի ընթացքում ընդգծել էր, որ Հայաստանում ընտրությունների նախաշեմին ներքաղաքական գործընթացների սրումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։

Ղազախստան կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ն ստիպված կլինի դադարեցնել նրա հետ ինտեգրացիոն աշխատանքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կխնդրեր, որպեսզի ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ հանրաքվեն անցկացվի որքան հնարավոր է շուտ։