Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս Երևանում մասնակցել է Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան արարողությանը:
Երևանյան խնջույքը համախմբել է հայկական ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ հայտնի դեմքերի, որոնց թվում էր նաև Մխիթարյանը: Միջոցառումից ուշագրավ տեսանյութ է հրապարակել Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն՝ իր տիկտոկյան էջում: Կադրերում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները ջերմ զրույցի բռնվում ռեստորանում. Մխիթարյանը հետաքրքրվում է, թե ինչպես է Կովալենկոն իրեն զգում Հայաստանում և հաջողություն է մաղթում նրան:
Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանն իր կարիերայի ընթացքում պաշտպանել է հայկական և ռուսական մի շարք ակումբների գույները, իսկ ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան