Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր Լայեն

10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ։ Այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դրան դեռ կհաջորդեն նորերը։

Այն ներառում է միջոցներ՝ ուղղված որոշ հայկական արտադրատեսակների, մասնավորապես՝ գյուղմթերքի առևտրի դյուրացմանը։

Ինչպես նաև գործնական աջակցություն տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղիկները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելի մեղադրանքների պատճառով։

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա։ Դրան կհաջորդեն մյուսները։

Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր «Դիմակայունության և աճի ծրագրի» ներքո ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7,000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ ՀՀ տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի։