Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Հասարակություն

Ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ. Փաշինյանը՝ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկայի մասին

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում գլխավոր պատվիրատուի, այցելուների և ոլորտի մասնագետների առանձնահատուկ ուշադրությունը գրավեց ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան։ Ներկայացված զրահամեքենան դարձավ ցուցահանդեսի ամենաքննարկվող նմուշներից մեկը և լայն արձագանք ստացավ ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։

Համեմատական և գործարանային փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ ACE զրահամեքենան մի շարք կարևոր տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է ինչպես ֆրանսիական Bastion զրահամեքենային, այնպես էլ այլ ընկերությունների արտադրատեսակներին։ Ներկայումս մոտ օրերին ACE-ի թիմը պատրաստվում է պետական փորձարկումներին, որոնք պետք է վերջնականապես հաստատեն նոր հարթակի հուսալիությունը, ֆունկցիոնալությունը և գործնական անհրաժեշտությունը։

Ավելի վաղ ընկերությունն իրականացրել է ներքին բազմափուլ փորձարկումներ տարբեր կլիմայական պայմաններում և տեղանքներում՝ ստուգելու մեքենայի կառուցվածքային ամրությունը, անցունակությունն ու շահագործման արդյունավետությունը։ Դաշտային պայմաններում իրականացվել են նաև տարբեր տեսակի սպառազինությունների և տրամաչափերի կրակային փորձարկումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել ինչպես զրահամեքենայի, այնպես էլ անձնակազմի համար։

Ստացված արդյունքները հաստատել են անձնակազմի պաշտպանության բարձր մակարդակը։ ACE-ի նոր մշակումը համապատասխանում է զինծառայողների անվտանգության ժամանակակից պահանջներին և արտացոլում է անձնակազմի պաշտպանության նոր մշակույթի ձևավորումը, որտեղ հնացած զրահափոխադրիչներին և հետևակի մարտական մեքենաներին փոխարինելու են գալիս ավելի տեխնոլոգիական, ժամանակակից և հագեցած զրահամեքենաները։

Բացի տեխնիկական ցուցանիշների առավելություններից, զրահապատ մեքենայի՝ գին-որակ հարաբերակցությունը բավականին մրցունակ է թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրի շուկաներում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այցելելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկան տեսնելուց հետո նշել է, որ ՀՀ-ում ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ։