Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ
Իրավունք

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։

Սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ է եկել  փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։ Օպերատիվ աշխատակիցների ուշադրությունն է գրավել Երևանում գործող մի շարք գրասենյակների գործունեությունը: Արտաքուստ՝ սովորական աշխատանքային միջավայր է եղել, սակայն օպերատիվ տվյալները փաստում էին, որ այդ գրասենյակներում հնարավոր է իրականացվում է բոլորովին այլ գործունեություն։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Գործել են թիմային կառուցվածքներ, խմբի ղեկավարներ և գործակալներ, որոնց հիմնական նպատակը եղել է նոր խաղացողների ներգրավումը և նրանց ակտիվության աճը։ Մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։

Հետազոտությունների ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել աշխատակիցներին կատարված վճարումները։ Մի շարք աշխատակիցներ հայտնել են, որ պաշտոնապես ստացված աշխատավարձերից բացի, պարբերաբար ստացել են նաև կանխիկ բոնուսներ և հավելավճարներ։ Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատակիցներին վճարվել է ավելի քան 950 միլիոն դրամի չափով կանխիկ աշխատավարձ, բոնուս և պարգևավճար, որոնք հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում չեն արտացոլվել:»

Ըստ նախնական տվյալների, հնարավոր պակաս հաշվարկված եկամտային հարկի ծավալը գերազանցում է 193 միլիոն դրամը։ Միաժամանակ իրականացված վերլուծությունները հիմք են տվել ենթադրելու, որ փաստացի ծավալները կարող են էականորեն ավելի մեծ լինել։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ խաղացողների կողմից կատարվող ֆինանսական փոխանցումները կազմակերպվել են տարբեր եղանակներով: Հաճախորդների կողմից փոխանցված գումարները միջնորդավորված կարգով օգտագործվել են խաղային հաշիվների համալրման և խաղադրույքների իրականացման գործընթացում։ Առանձին դեպքերում հայտնաբերվել են կրիպտոարժույթներով իրականացվող փոխանցումների, դեպոզիտների և շահումների փոխանցման վերաբերյալ տվյալներ։

Ստեղծվել են խաղային հարթակներին մասնակցելու հնարավորություններ, կազմակերպվել է նոր օգտատերերի ներգրավում, իրականացվել են միջնորդավորված վճարային գործառույթներ:  

Նման գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների։ Նախնական գնահատմամբ՝ առանց համապատասխան լիցենզիաների հնարավոր իրականացված գործունեության մասով պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ 400 միլիոն դրամը։

Հաշվի առնելով, որ դեպքի առիթով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Հարկ է նշել, որ ստվերում աշխատելը կարող է ժամանակավորապես շահավետ թվալ, սակայն դրա իրավական և ֆինանսական հետևանքները կարող են բազմապատիկ անգամ գերազանցել ակնկալվող օգուտը։ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսավարողներին գործել օրենքի շրջանակներում, իսկ քաղաքացիներին՝ չներգրավվել ապօրինի ֆինանսական և խաղային սխեմաներում։

Կոմիտեն, համագործակցելով իրավապահ և անվտանգության մարմինների հետ, շարունակելու է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու, ապօրինի ֆինանսական հոսքերի և առանց լիցենզիայի իրականացվող գործունեության բոլոր դրսևորումների դեմ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։