Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում

Գերմանիան 200 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար՝ PURL գծով (Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հերթական անգամ՝ չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի փաթեթին»,- ասել է նա։

«Այս դեպքում խոսքը, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի համար այդքան հրատապ անհրաժեշտ զինամթերքի մասին է»,- պարզաբանել է նախարարը։ «Այս անգամ մենք կմասնակցենք 200 մլն դոլարի չափով»,- հայտնել է Պիստորիուսը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ իր ուկրաինացի գործընկեր Միխայիլ Ֆեդորովը նույնպես խնդրել է աջակցել «JumpStart» ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում է կառավարվող հրթիռներ գնել «Patriot» ԶՀՀ-ի համար։

«Մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք մասնակցել նաև դրան՝ 200 մլն դոլարի չափով՝ PAC-3 հրթիռների գնման համար»,- հայտնել է նա։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները միայն ձգձգում են Ուկրաինայում հակամարտությունը։