Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր
Հասարակություն

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Ucom-ը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է «Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026» նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում սպորտի, ակտիվ ապրելակերպի և երիտասարդական համայնքների զարգացմանը։ Միջոցառումների անցկացման հաջորդ կանգառը Երևանն է հունիսի 21, Ազատության հրապարակ, սկիզբը՝ 10։00։

STREET BALL ARMENIA Հասարակական կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել փողոցային սպորտի մշակույթը Հայաստանում՝ այն հասանելի դարձնելով տարբեր համայնքների երեխաների ու երիտասարդների համար: Այս տարի «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ը 6 սպորտաձևի շուրջ համախմբում է Հայաստանի 11 քաղաքի հարյուրավոր երեխաների, պատանիների և երիտասարդների՝ ցույց տալով, որ սպորտը կարող է ապրել ոչ միայն մարզադաշտերում, այլև քաղաքային բաց տարածքներում, բակերում ու հրապարակներում։

Նախաձեռնության շրջանակում անցկացվում են բակային ֆուտբոլի 3v3, բասկետբոլի 3x3, սքեյթբորդինգի, բրեյքինգ և հիփ-հոփ մրցաշարեր, ինչպես նաև սթրիթ - մշակույթին առնչվող այլ միջոցառումներ։ Ծրագիրը միավորում է սպորտը, երաժշտությունը, քաղաքային արվեստը և համայնքային էներգիան՝ ստեղծելով միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մրցել, շփվել, սովորել և ինքնարտահայտվել։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք տեխնոլոգիական կապի նման միավորում են մարդկանց, համայնքներն ու գաղափարները։ Սթրիթ Բոլ Հայաստանը ձևավորել է մի հարթակ, որտեղ սպորտը դառնում է ոչ միայն մրցակցություն, այլև ընկերություն, ինքնավստահություն և առողջ ապրելակերպի մշակույթ։ Մենք ուրախ ենք լինել այնտեղ, որտեղ կա շարժում, արագություն, թիմային ոգի և զարգացում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026»-ի մասնակցության մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով https://shorturl.at/MCXlJ: