Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքացին ArmLur.am-ին ահազանգում է այն մասին, որ Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։

Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ զինծառայողը Սովետաշենի զորամասից է։ Քաղաքացու պնդմամբ՝ նման դեպքերն այս զորամասում տեղի են ունենում ոչ ճիշտ հրամկազմի հետեւանքով։ Նրա խոսքով՝ զորամասում թույլ հսկողություն, իսկ հրամանատար Պողոս Պետրոսյանն առաջնորդվում է «սիմպատյաներով»։

«Այս հրամանատարին, որեւէ զինծառայող չի ընդունում։ Այս վերաբերմունքին նա արժանացել է, բայց, քանի որ «կրիշ» ունի շարունակում է իր ծառայությունը։ Մի քանի ամիս առաջ էլ նույն հրամանատարը խնդիրներ է ունեցել պարեկային ծառայողի հետ, վիճել վերջինիս հետ, սակայն ՊՆ-ի կողմից կրկին մնացել է անպատիժ»-, հայտնում է քաղաքացին։

Քաղաքացին հայտնում է, որ հստակ չեն կարողացել իմանալ, ինչ պատճառով է վնասվածք ստացել, բայց ներքին խոսակցություններն այն մասին են, որ բետոնային պայթյուն «տրածիլ» է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կորցրել է մեկ ոտքը, մյուս ոտքին ստացել այրվածքներ եւ ոսկրային կոտրվածքներ։

«Ամիսներ առաջ էլ այս նույն հրամանատարի ներքո ծառայողներից մեկի աչքը զորամասից դուրս հանեցին, հիմա էլ այս դեպքը։ Ինչքա՞ն կարելի է։ Նախկինում նման դեպքերի ժամանակ խիստ պատժվում էին՝ նկատողություն, պաշտոնից զրկում, աստիճանից զրկում: Հիմա ինչո՞ւ է ՊՆ-ն լռում»,- հարց է բարձրացնում քաղաքացին։

ArmLur.am-ին նաև հայտնեցին, որ ուսումնական վարժանքների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողն ընդամենն ամիսներ անց պիտի զորացրվեր։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հաստատեցին ArmLur.am-ին փոխանցած տեղեկությունը՝ նշելով հետեւյալը.

«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»:

Հետևեք մեզ՝ այստեղ