Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան

Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Դուք ինչպե՞ս եք պաշտոն բաժանում, գուցե լինի է ընտրությունների երկրո՞րդ փուլ։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք շտապել Ռուբեն Ռուբինյանին կարգել ԱԺ նախագահ, ես հարց ունեմ. Ռուբեն Ռուբինյանն իր ուսանողական տարիներին ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, երբ եղել է Թուրքիայում։

Նրան առաջիններից մեկը, որ շնորհավորել է՝ թուրք գործընկերը՝ Սերդար Քըլըչն է, մաղթել է «շարունակական հաջողություններ»։ Հաջողություններ ո՞ւմ համար, Թուրքիայի՞։ Ժողովուրդը շատ հարցեր ունի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի շտապողականությանը․ նախ՝ նա իր հաղթանակի մասին հայտարարել է, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում։ Դա խոսում է նրա մասին, որ Փաշինյանը հասկացել էր՝ չի հաղթում։
 
Հիմա էլ, երբ դեռ որոշում չկա ՍԴ-ի կողմից՝ պաշտոններ են բաժանում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի ուզում երկրորդ փուլ, որովհետև վստահ չի, որ այն ռեսուրսը, որ կիրառել է՝ էլի կկարողանա կիրառել։

ՍԴ-ից ակնկալիքը հետևյալն է․ ապացուցել, որ ՀՀ-ում կա և՛ Սահմանադրություն և՛ կա սահմանադրականություն, հենց սրա մասին այսօր ՍԴ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ժողովուրդը, անկախ  վերապահումներից ՍԴ-ի վերաբերյալ, հույս ունի, որ ՍԴ-ն կծառայի ժողովրդի, ժողովրդավարության շահերին։