Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան«ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովUcom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան
Հասարակություն

GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնում է նոր բացառիկ համագործակցության մեկնարկի մասին. GTB Development ընկերությունը պաշտոնապես դարձել է նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը։ Այս մասին հայտարարվեց հուլիսի 1-ին կայացած «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգի մեկնարկին:

Գործընկերության հիմքում ընկած է ընդհանուր նպատակ՝ նպաստել դասական երաժշտության տարածմանը, իրականացնել նորարարական նախագծեր և պահպանել հայ դասական երաժշտարվեստի ժառանգությունը։ 

Համագործակցության շրջանակում նախատեսվում է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, դասական երաժշտության հասանելիության և տեսանելիության ընդլայնում հանրության տարբեր շերտերի համար, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ներկայացում միջազգային հարթակներում։

«GTB Holdings-ի հետ այս համագործակցությունը մեծ հնարավորություններ է բացում նվագախմբի ռազմավարական նպատակների իրականացման գործում։ GTB Holdings-ի հետ մենք արդեն ունենք հաջողված համագործակցության փորձ Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում, և մեր առջև դրված նպատակներն իրագործվեցին։ Հայ երաժշտարվեստի և մասնավոր հատվածի միջև այս երկարաժամկետ և եզակի գործընկերությունը կդառնա նվագախմբի զարգացման կարևոր փուլերից մեկը»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը: