Արտակ Զեյնալյանն ու IRI-ի ռազմավարական խորհրդատուն անդրադարձել են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակին, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի արդյունավետությանը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Նախարարության ընթացիկ կարիքների գնահատման ու կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել փորձագետին հանդիպման համար և վստահեցրել, որ համագործակցությունը շարունակական կլինի, արդյունքն էլ՝ չափելի:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի