Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 3-ը համարվում է Հեծանիվի համաշխարհային օր: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս տարի ևս նախատեսվում էր հունիսի 3-ին անցկացնել տոնական հեծանվաշքերթ: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնակիցների համար անակնկալ՝ միջոցառման օրը փոխվել է և անցկացվելու է այսօր՝ հունիսի 6-ին:

Թե ինչու հենց այսօր, մեր աղբյուրները չեն կոնկրետացնում, սակայն նշում են, որ այս որոշումը տարակուսանքի տեղիք է տվել, և մասնակիցներից շատերը նշել են, որ հունիսի 6-ը ընտրություններից առաջ սահմանված «լռության օր» է, և այդ օրը տոնական հեծանվաշքերթ անցկացնելը կարող է քաղաքական երանգ ստանալ: Կազմակերպիչները, սակայն, վստահեցրել են, որ այս միջոցառման մեջ ոչ մի քաղաքական աստառ չկա: Այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, եղել է առաջարկ տոնական հեծանվաշքերթին մասնացել միանման շապիկներով, որը ևս լուրջ տարակարծությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ առաջարկվող սպիտակ շապիկներն ասոցացվում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ (անունը նշել նպատակահարմար չենք համարում՝ պայմանավորված «լռության օրվա» գործոնով): Ճիշտ է, առաջարկվող շապիկների վրա քաղաքական ուժի անվան կամ հերթական համարի որևէ նշում չկա, սակայն կան այդ ուժի հետ ասոցացվող սիմվոլ և լոզունգ: Թե վերջնական ինչ որոշում է կայացվել, երեկվա դրությամբ դեռևս հայտնի չէր. ամեն ինչ պարզ կդառնա այսօր երեկոյան անցկացվող միջոցառման ժամանակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում