Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Նորմալ աշխատող մարդ է, հանցագործ աշխարհի հետ որևէ կապ չունի. փաստաբան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ անունով հայտնի` Անդրանիկ Հարությունյանի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող 50-ամյա տղամարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ՝ պնդելով, որ չի ճանաչում ոչ սպանվածին, ոչ էլ սպանության մեջ կասկածվողին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց նրա փաստաբան Վահե Մնացականյանը՝ անվտանգությունից ելնելով չցանկանալով հնչեցնել վստահորդի անունը։ 

 

«Առանց այդ էլ ընտանիքին փորձում են նեղություն տալ, անհիմն մեղադրանքի հետևանքով մարդիկ իրենց կամքից անկախ ընկել են քրեական աշխարհի խնդիրների մեջ»,- ասաց պաշտպանը։ 

Նա նշեց, որ իր պաշտպանյալն ապրում է Ռուսաստանում, աշխատում է այնտեղի շինարարական կազմակերպություններից մեկում, իսկ  մինչ ձերբակալվելն ու կալանավորվելը Հայաստան է եկել բուժման նպատակով, քանի որ քաղցկեղով հիվանդ է․ «Իմ վստահորդն ընտանիքով բնակվում է ՌԴ-ում, 2 մանկահասակ երեխայի հայր է, 2 ամսից կծնվի նաև երրորդ երեխան։ Նորմալ աշխատող մարդ է, հանցագործ աշխարհի հետ ընդհանրապես որևէ կապ չունի»,- նշեց նա:

 

Անդրադառնալով ոստիկանության հայտնած տեղեկություններին, թե սպանություն կատարելու մեջ կասկածվողն ու նրա պաշտպանյալը՝ սպանությունն օժանդակելու մեջ կասկածվողը, թե՛ մայիս ամսին և թե՛ հունիսին նույն օրերին ժամանել և մեկնել են Հայաստանից և նույն ժամանակահատվածում էլ կատարվել է սպանությունը, Մնացականյանը նշեց, որ իր ունեցած նյութերում դրանք հերքվում են, և եթե նրա գալն ու գնալը ինչ-որ անձանց հետ համընկելը չի նշանակում, որ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկել։ Փաստաբանը պնդեց նաև, որ պաշտպանյալը մինչև օգոստոս մի քանի անգամ է եկել Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով։ 

«Ինչ–որ հիմնավորում են բերում, անհասկանալի տրամաբանությամբ նրան փորձում կապել կատարվածի հետ, սակայն իրականում որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի կատարվածը։ Տեղեկությունները, թե իմ պաշտպանյալը այդ ընթացքում հանդիպել է սպանության մեջ մեղադրվողի հետ ընհանրապես չի համապատասխանում իրականությանը, ներկայացված նյութերում էլ դա հերքվում է»,- ասաց Մնացականյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։

 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թ․ հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Նշենք, որ քննության արդյունքներով պարզվել  է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։