Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Մշակույթ

Կրճատումներ՝ Ագրարային համալսարանում. ռեկտորը կողմ է «օրգանիկ փոփոխություններին»

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կրճատումներ են։ Կառուցվածքային փոփոխությունների պատճառաբանությամբ կրճատում են ոչ միայն բուհի դասախոսներին, այլև վարչական աշխատողներին։

ՀԱԱՀ-ի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի գործավար Գոհար Ղազարյանը NEWS.am–ին ահազանգել է, որ համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մեկ ամիս առաջ անհիմն կերպով իրեն ազատել է աշխատանքից։

Բուհի արդեն նախկին աշխատակցի խոսքով, սակայն, իր հաստիքը մինչև օրս թափուր է։

«Ռեկտորը դեռ հունվարից կրճատումներ է անում բուհում, ամբիոններ է միացնում իրար, հիմա էլ իր ազգականներին, ընկերոջ կնոջը տեղավորել է աշխատանքի»,– ասաց մեր զրուցակիցը։

Գոհար Ղազարյանը հայտնեց, որ բուհում տիրող իրավիճակի հարցով դիմելու է Կրթության նախարարին, ապա նաև դատական հայց ներկայացնելու ռեկտորի դեմ։

Ագրարային համալսարանում ստեղծված իրավիճակի շուրջ NEWS.am–ը զրուցեց բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց այն տեղեկությունը, որ իր ազգականներին և ծանոթներին է ընդունել աշխատանքի։

«Այս տեղեկությունը սուտ է, կարող են ստուգել՝ ազգակցական կապ կա՞ արդյոք աշխատակիցների միջև, թե՞՝ ոչ»,–ասաց նա։

Անդրադառնալով գյուղատնտեսական քոլեջում իրականացված կառուցվածքային փոփոխություններին՝ ռեկտորն ասաց, որ քոլեջում եղել է հաստիքի փոփոխություն։

Նրա խոսքով՝ քոլեջում գործավարի հաստիքի անհրաժեշտություն այլևս չկա։

Իսկ մնացած փոփոխությունները, ըստ ռեկտորի, «օրգանական փոփոխություններ» են՝ պայմանավորված ուսանողների քանակով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասախոսական կազմի հաստիքները համալրվում են ուսանողների քանակից, որոշ ամբիոններում նվազեցվել են դասախոսների հաստիքները, որոշ ամբիոններում ավելացվել։ Ես սա չէի կոչի կրճատում, քանի որ կան մարդիկ, որոնց պայմանագրերի ժամկետներն են ավարտվում, որոշները թոշակի են անցնում։ Օրինակ, մենք 75–ից բարձր տարիքի դասախոսների հետ պայմանագրերը չենք շարունակել, քանի որ նրանք կենսաթոշակային տարիքի են, և մենք նախապատվությունը տվել ենք ավելի երիտասարդներին»,–պարզաբանեց ռեկտորը։

Ուռուտյանը, այնուամենայնիվ, չհստակեցրեց, թե ի վերջո քանի՞ աշխատակից է կրճատվել բուհում և նրան կից գործող քոլեջում ՝ շեշտելով, որ բուհում իրականացվել են «օրգանիկ փոփոխություններ»։