Եվրոպական մայրցամաքն ավելի արագ է տաքանում, քան ենթադրվում էր
Կլիմայաբանները թերագնահատել են գլոբալ ջերմացման ազդեցությունը Եվրոպայի վրա։ Տաք օրերի թիվն այստեղ եռապատկվել է ընդամենը 70 տարում։ Շոգի ալիքները արդեն լուջ սպառնալիք են մարդկանց առողջության համար, տեղեկացնում է HighTech+ը։
Այս տարվա հուլիսը ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Օրինակ, Եվրոպայում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ՝ օդը Ֆրանսիայի հարավում տաքացել է մինչեւ 46 աստիճան։ Եվ հետո էլ ավելի վատ է լինելու. համաձայն նոր հետազոտության՝ եվրոպական մայրցամաքը տաքանում է այնքան արագ, որ դա չի տեղավորվում գոյություն ունեցող կլիմայական մոդելի մեջ։
1950-ից Եվրոպայում եռապատկվել է ծայրահեղ շոգ օրերի թիվը, ամենաշոգ օրերին ջերմաստիճանը բարձրացել է 2,3 աստիճանով։ Ռեկորդային սառը օրերի թիվը նվազել է առնվազն երկու անգամ։ Հասկանալի է՝ ե՛ւ ամառը, ե՛ւ ձմեռը միջինն ավելի տաք են դարձել։
Գիտնականների խոսքով՝ Եվրոպան շատ ավելի արագ է տաքանում, քան կանխատեսում են կլիմայական մոդելները։ Օրինակ, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ Ֆրանսիայում նկատվող միտումները մոտ երկու անգամ ավելի ինտեսնիվ են կանխատեսվողից։
Ապագայում շոգ օրերի քանակը եւ հաճախականությունը լրացուցիչ կաճեն։ Եվրոպացիների համար դա կդառնա լուրջ փորձություն, չէ՞ որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանները կարող են հանգեցնել ջրազրկման եւ ջերմային հարվածի։
Հնարավոր է՝ եվրոպական կլիման մի փոքր մեղմելուն կօգնի Գոլֆսթրիմի դանդաղումը։ Որոշ տվյալներով՝ այդ ջերմային հոսանքի արագությունը աստիճանաբար նվազում է գլոբալ ջերմացման պատճառով, ինչը կարող է եղանակը Եվրոպայում ավելի սառեցնել։ Իսկ թե երբ դա տեղի կունենա՝ գիտնականներն առայժմ ասել չեն կարող։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ