Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ՝ հյուսիսարեւմտյան քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Օգոստոսի 31-ին տեղ-տեղ տեղումներն ինտենսիվ կլինեն: Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով էլ կնվազի: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Կայծակի ժամանակ հնարավոր է՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +26+28:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը` +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +25+27,
Արարատում գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +16+21 (հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+26):




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ