Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու անչափ գեղեցիկ հարսանիքը
Նախօրեին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի պսակադրությունը։


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ուղերձներ էին հղել նորապսակներին և նրանց ընտանիքներին, որոնք ընթերցվեցին եկեղեցում պսակադրության ժամանակ: Եկեղեցին ամբողջությամբ զարդարված էր ծաղիկներով, մոմերով և այլ զարդարանքներով: Պսակադրության արարողությունից հետո նորապսակներն աղավնիներ բաց թողեցին երկինք՝ ի նշան երջանիկ ու խաղաղ ապագայի:


Այնուհետև հարսանեկան արարողությունը շարունակվեց «Փարավոն» ռեստորանային համալիրում, որն օրեր շարունակ նախապատրաստվել, զարդարվել էր Անահիտի և Ալբերտի հարսանյաց արարողության համար: Հարսանեկան խնջույքին մասնակցում էին ներկա և նախկին պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, երկու ընտանիքների հյուրերը՝ այդ թվում նաև վարչապետ Փաշինյանը դուստրերի հետ, ովքեր եկել էին իրենց անկեղծ շնորհավորանքները հղելու նորապսակ զույգին:

Արարողությունն ուղեկցվեց գեղեցիկ շոու ծրագրով։ Նրանց իրենց երգերով շնորհավորեցին հայ և արտասահմանյան կատարողները, այդ թվում՝ Աբրահամ Ռուսոն, Սոֆյա Ռոտարուն, Ձախ Հարութը, Վալերի Մելաձեն, Արման Հովհաննիսյանը և այլք:






















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ