Չինաստանում ընդունել են երկրի պատմության մեջ տվյալների ծածկագրման մասին առաջին օրենքը
Օրենքը պետական մարմիններին թույլատրում է վերահսկել կիրառվող ծածկագրային ստանդարտները։ Դա արվել է կանխելու համար տվյալների արտահոսքը, ինչը կարող է վնասել Չինաստանի պետական կառույցներին, կազմակերպություններին եւ անհատ մարդկանց, չինական ԶԼՄ-ներին հղում անելով՝ հաղորդում է Корреспондент.net-ը։
Չինաստանում հավանություն են տվել երկրի պատմության մեջ տվյալների ծածկագրման մասին առաջին օրենքին։ Համապատասխան որոշումն ընունել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։ Փաստաթղթի համաձայն, իշխանության համապատասխան մարմինները կվերահսկեն ծածկագրային ստանդարտները, որոնք հաստատված օրենսդրական ակտի համաձայն՝ դասակարգվում են որպես առանցքային, համընդհանուր եւ կոմերցիոն։
Նշվում է, որ օրենքն ընդունվել է կանխելու համար տվյալների արտահոսքը, ինչը կարող է վնասել Չինաստանի պետական կառույցներին, կազմակերպություններին եւ անհատ մարդկանց։ Այն նաեւ կարգավորում է պատիժները, որոնք նախատեսված են անվտանգության սահմանված սկզբունքների խախտման դեպքում։
Չինաստանի կառավարությունը ամեն կերպ կխրախուսի ծածկագրման ոլորտում որակյալ մասնագետների պատրաստումը, ինչպես նաեւ ազգային շահերին ուղղված նրանց աշխատանքը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ