Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Տնտեսություն

Հայաստանի տնտեսության զարգացման «արագացված» տարբերակն այլընտրանք չունի

«Ի-վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերությունը իր հետազոտական թևը հանդիսացող «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի միջոցով պատրաստել է Հայաստանի ազգային մրցունակության թվով յոթերորդ տարեկան զեկույցը «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով: Հրապարակված ուսումնասիրությունում նշվում է, որ գործազրկության, միգրացիայի և ներառականության առանցքային մարտահրավերները հասցեագրելու համար անհրաժեշտ է թիրախավորել ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպ: Մյուս կողմից, Հայաստանում ավելի արագ և ներառական տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է զբաղվածության ընդլայնում: «Այլապես գործազրկության բարձր մակարդակը և աշխատանքային միգրացիան մեր երկրի համար դարձել են խրոնիկ մարտահրավերներ և հանգեցրել աշխատանքային ռեսուրսների էական կրճատման, ինչի արդյունքում 2017-ին շուրջ 560 հազար աշխատունակ ՀՀ քաղաքացի չի մասնակցել երկրում տնտեսական արժեքի ստեղծմանը, և ՀՀ-ում մոտ 55%-ով պակաս համախառն ավելացված արժեք է թողարկվել»:

Զեկույցում դիտարկվել է տնտեսական զարգացման ու աշխատատեղերի աճի երեք սցենար՝ իներցիոն, արագացված և բեկումնային: Առաջին՝ իներցիոն աճի սցենարը դիտարկվել է զարգացած և զարգացող տնտեսությունների միջև արտադրողականության երկարաժամկետ աճի տրամաբանության մեջ: Արագացված աճի սցենարը՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպը կարող է համապատասխանել համադրելի տնտեսությունների վերջին շրջանի բարձր աճի ժամանակահատվածի տեմպերին:

Երրորդ՝ բեկումնային սցենարը չի դիտարկվել՝ ելնելով անորոշության բարձր մակարդակից: Բայց ներկայացվել է արագ տեխնոլոգիական զարգացումների հնարավոր հետևանքների բնութագրման միջոցով, որոնք կարող են էապես վերափոխել տնտեսության ճյուղերն ու աշխատաշուկաները:

Իներցիոն աճի սցենարը ենթադրում է տնտեսության զարգացման եղած տեմպերի շարունակում, ինչը Հայաստանում զգալի թվով աշխատատեղերի ստեղծում չի նախատեսում, գործազրկության մարտահրավերը թողնելով չլուծված նույնիսկ 2030-ին:

Արագացված աճի սցենարը, համաձայն ուսումնասիրության հեղինակների, բերելու է կառուցվածքային գործազրկության վերացման, գործազրկության մակարդակի նվազման, կնվազի մեկ տասնամյակում՝ հասնելով համարյա գործազրկության բնական մակարդակի: Բայց այս սցենարի ապահովման համար անհրաժեշտ է առաջիկա տասնամյակում ՀՆԱ-ի առնվազն 7-7.5% հաստատուն տարեկան աճ: Երկու սցենարն էլ տնտեսության կառուցվածքային վերափոխում են ենթադրում: Հայաստանում արագացված տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Արդյունքում աշխատատեղերի թվի անկում է կանխատեսվում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ավելացում՝ ծառայությունների, վերամշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում:

 

Համաձայն ուսումնասիրության՝ Հայաստանում առկա է էական խզում աշխատուժի որակավորման, կրթական համակարգի առաջարկի և աշխատաշուկայի պահանջների միջև: Կատարված հարցումները ցույց են տվել, որ արդեն 2024-ին հայաստանյան ձեռնարկություններում աշխատանքների շուրջ 45%-ը կիրականացվեն մեքենաների գործածմամբ: Այդ դեպքում նորաստեղծ ծառայություններն ու ապրանքները պահանջում են նոր հմտություններ ու որակավորում, որոնք այս փուլում հայկական կրթական հաստատությունները բավարար չափով չեն տրամադրում:

2030թ. աշխատուժի միայն 27%-ը կլինեն աշխատաշուկա նոր մուտք գործողներ: Ամենամեծ մասնաբաժինը կկազմեն այս փուլում կրթության ցիկլն ավարտածները:

Ապագա աշխատատեղերի պահանջը բավարարելու համար այս աշխատուժն անհրաժեշտություն կունենա վերավորակավորման: Այդ համատեքստում ուսումնասիրողները գտնում են, որ անհրաժեշտ է լայնածավալ ներդրումներ կատարել մեր կրթության ոլորտում՝ աշխատատեղերի վերափոխվող պահանջները բավարարելու, ներառականություն ապահովելու, կրթության որակը բարձրացնելու և մարդկանց ապագայի աշխատատեղերը պատրաստելու նպատակով:

Տնտեսական կառուցվածքի համաշխարհային վերափոխումների և տեխնոլոգիական զարգացումների արդյունքում աշխատանքների պահանջները արագորեն փոխվում են, և դրան զուգահեռ մեծանում է ապագայում աշխատուժի կարիքի հետ կապված անորոշությունը: Անընդհատ և արագ փոփոխություններին շարունակաբար հարմարվելու ունակությունը մեծապես կախված է լինելու նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ արագ ձեռք բերելու ներուժից: Հետևաբար, Հայաստանը պետք է ձգտի դառնալ արագ սովորողների երկիր և այս տեսլականով առաջնորդվի ծավալվող համաշխարհային անորոշությունների պայմաններում: Դրա համար մեր կրթական համակարգում առանցքային պետք է դառնան շարունակական փորձարկումների վրա հիմնված էվոլյուցիոն մոտեցումները և պիլոտային ծրագրերի, փորձարկումների, ուսումնառության և փոփոխությունների միջոցով մոտեցումների բազմազանության ստեղծումը՝ հիմնված գիտելիքների առաջխաղացման վրա:

Փաստորեն, Հայաստանի տնտեսության զարգացման համար իներցիոն աճի սցենարը ոչ մի դեպքում չի բավարարում: Դա համարյա թե կնշանակի, որ երկիրը ապագա չունի և դուրս է մնալու աշխարհի վերոնշյալ զարգացումներից, հանդիսանալով որպես երրորդ աշխարհի երկիր: Չհաշված այն կարևորագույն հանգամանքը, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք ու աշխարհագրական ինչ տարածաշրջանում: Բեկումնային աճի սցենարը այն աստիճանի է հեռու մեզանից, որ անգամ ուսումնասիրողները դրանում շատ չեն խորացել: Դրա հավանականությունը խիստ փոքր է: Հետևաբար, մեզ այլընտրանք չի մնում, բացի, թերևս, արագացված աճի սցենարից, ինչի համար, սակայն, ինչպես նկատում են ուսումնասիրության հեղինակները, անհրաժեշտ է առնվազն 10 տարի տարեկան 7-7.5%-անոց տնտեսական աճ ունենալ: Ավելի համեստ ու իրատեսական, քան նախատեսում է վարչապետ Փաշինյանը: Սա արդեն առավելապես պայմանավորված է կառավարող թիմի պրոֆեսիոնալիզմով ու ընթացող համաշխարհային զարգացումների տեղեկացվածության մակարդակով (որ դարձյալ պրոֆեսիոնալիզմ է) ու դրանց համահունչ քաղաքականության իրականացումով և ոչ թե ոլորտների՝ ըստ ճաշակի ու ըստ նախասիրությունների տնօրինումից: