Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Վահան Ադիլխանյան․ Հավաքականը կազմավորվում է ոչ թե «Կաշվե ձեռնոց» մրցաշարով, այլ Հայաստանի առաջնությունով

Եթե Հովհաննես Բաչկովը, Արթուր Հովհաննիսյանը չմասնակցեն ՀԱՕԿ-ի մրցաշարին, ո՞վ այդքան խիզախություն կունենա նրանց զրկել օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու հնարավորությունից: Աբսուրդային իրավիճակ է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վահան Ադիլխանյանը՝ մեկնաբանելով ՀԱՕԿ-ի հայտարարությունը:

Հոկտեմբերի 28-ին ՀԱՕԿ-ը հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով ՀԲՖ-ի՝ ՀԱՕԿ-ի կազմից հեռացված լինելը, դեկտեմբերի 12-22-ը Երեւանում կանցկացնի «Կաշվե ձեռնոց» մրցաշար: Արդյունքներով կձեւավորվի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվող բռնցքամարտիկների օլիմպիական թիմ:

Պարոն Ադիլխանյան, ինչպե՞ս եք արձագանքում ՀԱՕԿ-ի որոշմանը:

Նախ հավաքական թիմը կազմավորվում է ոչ թե «Կաշվե ձեռնոց» մրցաշարով, այլ Հայաստանի առաջնությունով: Նոյեմբերի 17-22-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա մեծահասակների Հայաստանի առաջնությունը, ըստ որի կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի:

Հանրապետության առաջնությունը կանցկացվի նոր՝ 8 քաշային կարգերով: Լավ է, որ անցկացվելու է «Կաշվե ձեռնոց» մրցաշար, բայց դրա արդյունքներով չի կարող ձեւավորվել վարկանիշային մրցաշարերի համար հավաքական թիմի կազմ: Դրա համար գոյություն ունի Հայաստանի առաջնություն:

Եթե կա ներքին առաջնություն, որը մշտապես ձեւավորել է ազգային հավաքականի կազմ ու դրա կողքին անցկացվում է «Կաշվե ձեռնոց» մրցաշար եւ անունը դրվում օլիմպիական թիմի ձեւավորում, բոլորիս համար էլ պարզ է դառնում, թե ինչ նպատակ է այս ամենը հետապնդում.  պառակտում բռնցքամարտում, բռնցքամարտիկներին երկընտրանքի առջեւ կանգենցնելու եւս մեկ փորձ: Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի առաջնությունը չկայանա, կամ կայանա ոչ պատշաճ կերպով եւ ոչ լիարժեք:

Դեմ կլինե՞ք, եթե հավաքականի անդամները մասնակցեն ՀԱՕԿ-ի մրցաշարին:

Դա յուրաքանչյուր մարզիկի իրավունքն է եւ, ես, որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները իրականացնող անձ, իրավունք չունեմ որեւէ մեկին արգելել մասնակցել այդ մրցաշարին: Դեմ չեմ լինի, բայց չեմ կարծում, որ Հայաստանի առաջնությունում հաղթող կամ մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկը համաձայնվի մասնակցել ՀԱՕԿ-ի մրցաշարին: Սա անհատական մոտեցում է եւ չեմ կարող ասել՝ հավաքականի մարզիկների անձնական մարզիչները ինչպես կորոշեն: Կրկնում եմ՝ դա նրանց իրավունքն է, քանի որ այս տարի ՀԱՕԿ-ի վրա է դրված վարկանիշային մրցաշարերի մասնակցության կազմակերպումը:

Գործնականում հնարավո՞ր է երկուսին էլ մասնակցել:  

Գործնականում՝ ոչ: Բռնցքամարտիկները Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար մինչեւ մրցելույթի օրը քաշ են կարգավորում, գցում: Դրանից հետո մեկ ամիս անց մեկ այլ մրցաշարի մասնակցելու համար պետք է նորից  քաշ գցեն, ինչն արդեն դժվարություններ է ստեղծում: Հայաստանի առաջնությունն ավարտվում է նոյեմբերի 22-ին: ՀԱՕԿ-ի մրցաշարն անցկացնում է դեկտեմբերի 12-ից: Այսինքն, ընդամենը 20 օր են ունենում վերականգնվելու եւ նորից ռինգ դուրս գալու համար: Բայց այդ մարզիկները հո ռոբոտ չե՞ն: Քաշ կորցնելուց հետո մարզիկը տեւական ժամանակ պետք է վերականգնվի, օրգանիզմը պետք է հանգստանա: Հակառակ դեպքում արդյունքը ցանկալի չի լինի: Իսկ այս պարագայում ստացվում է, որ մեր մարզիկները ժամանակ չեն ունենում վերականգնվելու համար: Սա ոչ սպորտային նախաձեռնություն է:

Նախորդ Հայաստանի առաջնությունից հետո եղան դժգոհություններ մյուս կողմից, որ մասնակցության հրավերներ չեն ստացել: Այս տարի հրավերներն ուղարկվե՞լ են:

Այո, բոլորին անխտիր մասնակցության հրավերներ ուղարկվել են, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցին եւս: Արդեն ունենք հայտեր, մարզադպրոցներն արդեն ֆեդերացիային են ուղարկում իրենց մասնակիցների ցանկերը: Հայաստանի առաջնությանը պարտադիր պետք է մասնակցեն բոլորն առանց տարբերության՝ ով որ կողմն է ներկայացնում: Բայց գործնականում ամեն ինչ ավելի է խճճվում, քանի որ երկու դեպքում էլ որոշվում է մարզիկների «բախտը»:

Մտավախություն չունե՞ք, որ ստեղծված իրավիճակում բռնցքամարտիկները կհրաժարվեն Հայաստանի առաջնությունից:

Չեմ կարծում, կարող եմ միայն ասել, որ սա աբսուրդային իրավիճակ է: Ինչպե՞ս կարելի է այսպես վարվել մարզիկների ճակատագրերի հետ: Սա ամբողջ Հայաստանի առաջնությունն է, ոչ թե ֆեդերացիայինը: Արհետսականորեն խնդիրներ են ստեղծում բռնցքամարտիկների համար: Այս իրավիճակում ստացվում է՝ մարզիկները պետք է կանգնեն երկընտրանքի առաջ. չմասնակցեն ՀՀ առաջնությանը, դուրս կմնան հավաքականից, չմասնակցեն ՀԱՕԿ-ի  մրցաշարին, նրանց կզրկեն օլիմպիական հավաքական ընդգրկվելու հնարավորությունից:

Եթե, օրինակ, Հովհաննես Բաչկովը չմասնակցի ՀԱՕԿ-ի մրցաշարին, ո՞վ իրավունք կունենա նրան զրկել վարկանիշային մրցաշարին մասնակցելուց: Կամ նույն Արթուր Հովհաննիսյանին ո՞վ կարող է այսօր 52 կգ քաշային կարգում հաղթել: Նույն հաջողությամբ Արման Դարչինյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Հենրիկ Սարգսյանին ո՞վ կարող է խիզախություն ունենալ զրկել վարկանիշային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, եթե նրանք չմասնակցեն ՀԱՕԿ-ի մրցաշարին: Այս տղաները փայլուն հանդես եկան Եվրոպական խաղերում, աշխարհի առաջնությունում: Նրանց փոխարեն ո՞վ իրավունք ունի որոշել՝ պայքարեն ուղեգրերի համար, թե ոչ: Հայաստանի առաջնությունից հետո ՀԱՕԿ-ի մրցաշարը լրիվ երկրորդական է: Դրանով չի կարելի կազմավորել հավաքական թիմ եւ որոշել, թե ով է մասնակցելու վարկանիշային մրցաշարերին: Այդ ամենը որոշվում է բացառապես Հայաստանի առաջնության արդյունքներով եւ հետագայում օլիմպիական թիմի անդամներն ընտրվում են հավաքներով ու մրցաշարերով:

Այսպե՞ս են մտածում հայկական բռնցքամարտի զարգացման, բռնցքամարտիկների մասին: Սա մրցակցություն էլ անվանել չի կարելի, որովհետեւ մրցակցությունը պետք է արդար լինի: Իսկ այսպես արդար չէ՝ մրցաշարը Հայաստանի առաջնության կողքին դնել, որ տղաները չիմանան՝ որին մասնակցել:

Լուսինե Շահբազյան