Պանթեոնում բացվեց լեգենդար Յուրի Վարդանյանի շիրմարձանը
Նոյեմբերի 1-ին լրացավ օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան մեկ տարին։ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում տարելիցի կապակցությամբ բացվեց լեգենդար մարզիկի շիրմարձանը։
Ներկա էին Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, որդին, հարազատները, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետը, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, 2010թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։ Հայաստանի հավաքականի անդամներից ներկա էր միայն Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն Սամվել Գասպարյանը, որն ի դեպ իր այս տարվա բոլոր հաղթանակները տոնեց Յուրի Վարդանյանի անձնական եռագույնով, իսկ Բաթումիում նվաճած արծաթե մեդալը նվիրեց լեգենդար ծանրորդի հիշատակին։
Շիրմարձանը պատկերված է Յուրի Վարդանյանի երիտասարդ տարիների պատկերով, օլիմպիական ոսկե մեդալով եւ դափնով։ Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը Դավիթ Մինասյանը։ Պատրաստված է բրոնզից:
Նշենք նաև, որ Յուրի Վարդանյանը 2009 թ․ նշանակվել է
Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից