Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Իրավունք

Հուլիս-սեպտեմբերին ոստիկանությունում հարուցվել է ապօրինի վարկային գործարքների վերաբերող 54 քրգործ

Այս տարվա հուլիս-սեպտեմբերին ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ քաղաքացիների անունով խանութներից ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու եղանակով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է 54 քրեական գործ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ քաղաքացիներին կոչ անելով վարկային գործարքներ իրականացնել միայն լիցենզավորված, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ու կազմակերպությունների հետ։

«Վերջերս հանրապետության փողոցներում, գետնանցումներում, նաև համացանցում կարելի է հանդիպել գաղթակղիչ վերնագրերով գովազդների։ Օրինակ՝ «արագ գումար», «հեշտ վարկեր» և այլն։ Նման հայտարարությունները, պարզվում է հիմնականում խաբեություններ են, որոնք դրսևորվում են տարբեր եղանակներով։

Նման կազմակերպությունները, բնականաբար, չունեն համապատասխան լիցենզիա, չեն համագործակցում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Խարդախությունները դրսևորվում են նաև այլ եղանակներով։

 

Բացի այդ, վերջերս օրենսդիր մարմինն ընդունել է համապատասխան օրենք՝ լիցենզիա չունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից վարկերի գովազդի իրականացման մասին։

Ներկայացվածի մասին քաղաքացիներից, բանկերից ու լրատվամիջոցներից ոստիկանությունում ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ։ Նմանատիպ դեպքերը բացահայտելուց զատ, վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ։ Խմբում ներգրավված են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Նրանց աշխատանքի շնորհիվ միայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ քաղաքացիների անունով խանութներից ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու եղանակով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է 54 քրեական գործ։

Կոչ ենք անում չլիցենզավորված անձանց ու կազմակերպություններին՝ չզբաղվել հակաօրինական գործունեությամբ, իսկ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս վարկային գործարքներ իրականացնել միայն լիցենզավորված, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ու կազմակերպությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։