Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

2050 թ. աշխարհի բնակչությունը կհասնի 9.7 միլիարդի. ՄԱԿ

Այսօր աշխարհի բնակչությունը, որի թվաքանակը 2019 թ.-ին կազմում է 7,7 միլիարդ մարդ, շարունակում է աճել եւ 2050-ին  կհասնի 9.7 միլիարդի, իսկ դարավերջին կհասնի մոտ 11 միլիարդի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ բնակչության աճը ուղեկցվում է ծերացմամբ, ծնելիության նվազմամբ, ինչպես նաեւ արագընթաց ուրբանիզացիայով: Արդեն հիմա ամբողջ աշխարհում միջին ծնելիության մակարդակը յուրաքանչյուր կնոջ համար 2,5 երեխա է, իսկ 2030 թ.-ին այն կկազմի մոտավորապես 2.4 ծնունդ ամեն կնոջ համար:

Ինչ վերաբերում է 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց, ապա  ընդհանուր թվաքանակում նրանց մասնաբաժինն ավելանում է: Այժմ նրանք Եվրոպայում կազմում են 19 տոկոս, Հյուսիսային Ամերիկայում` 16 տոկոս, իսկ 2050 թ.-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կդառնան 28 տոկոս եւ 23 տոկոս:

Աշխարհի բնակչության շուրջ 56 տոկոսն այժմ  ապրում է քաղաքներում: Ապագայում բնակչության գրեթե ամբողջ  աճը տեղի կունենա քաղաքային բնակիչների թվաքանակի աճի հաշվին, որոնք, ըստ կանխատեսումների, 2030 թվականին կկազմեն  աշխարհի բնակչության 60 տոկոսը, իսկ 2050 թվականին մոտ 68 տոկոսը: