Հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի արտիստները՝ Իոսիֆ Կոբզոնին նվիրված երեւանյան բարեգործական հուշ-երեկոյին
Dvin Music Hall-ում երեկ` նոյեմբերի 3-ին, հատուկ հուշ երեկո էր` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար երգիչ Իոսիֆ Կոբզոնին: Բարեգործական բնույթ կրող համերգի ընթացքում ելույթ ունեցան ճանաչած արտիստներ` ներկայացնելով հայ կոմպոզիտորների սիրված գործերը: Հատուկ այս իրադարձության կապակցությամբ Հայաստան էին ժամանել նաեւ Իոսիֆ Կոբզոնի կինն ու դուստրը` Նինել եւ Նատալյա Կոբզոնները:
Համերգի կազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր, ինֆորմացիոն հովանավոր՝ all.me թվային հարթակ: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
«Նման բարեգործական համերգ իրականացնելու միտքը ծագել էր հենց Իոսիֆ Կոբզոնի կողմից: Երկու տարի առաջ միասին Մոսկայում արեցինք առաջին համերգը, որը կրկին ուներ բարեգործական նպատակ, եւ նա հայտարարեց, որ իր երազանքն է կազմակերպել նման համերգ նաեւ Հայատանում: Ի դեպ, այս օրը շատ սիմվոլիկ է ընտրված, քանի որ այսօր կլրանար Իոսիֆ եւ Նինել Կոբզոնների ամուսնության 48-ամյակը: Երաժիշտներն ու երգիչները սիրով համաձայնվեցին մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված այս համերգին»,-նշեց հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը` հավելելով, որ Կոբզոնի ընտանիքի անդամներն էլ մեծ ոգեւորությամբ են ընդունել Հայաստանում նման միջոցառում անցկացնելու միտքը:
Համերգի հանդիսավարներն էին Նազենի Հովհաննիսյանն ու Դմիտրի Բաբաեւը, ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոչփյանի ղեկավարությամբ, Արամեն, Մարիամ Մերաբովան, Արա Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Կամո Սեյրանյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնան, Միշան, Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Սոնա Ռուբենյանը, Էռնա Միրը, Me Project-ը եւ Ռուսաստանից ժամանած երգչուհի Սաթի Կազանովան:
Վերջինը նշեց, որ մեծ սիրով է համաձայվել մասնակցել Երեւանում կայացած բարեգործական երեկոյին:
«Երբ ստացա համերգին մասնակցելու հրավերն ու իմացա, որ այն նվիրված է Իոսիֆ Կոբզոնին, միանգամից` առանց վայրկյան անգամ մտածելու համաձայնվեցի մասնակցել: Ինձ համար պատիվ է լինել այս բեմում` մյուս բոլոր տաղանդավոր երաժիշտների կողքին: Ետնաբեմում ուշադիր լսում էի բոլոր ելույթները, այնքան էի հուզվել, որ քիչ էր մնում բաց թողնեի իմ ելույթը: Միայն հայերը կարող էին այդքան հուզական երգել Իոսիֆ Կոբզոնի երգերը»,-նկատեց երգչուհին:






















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից