Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրն է
Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրը (World Science Day for Peace and Development) կամ Գիտության համաշխարհային օրը (World Science Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին եւ նպատակ ունի աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցությունը, ինչպես նաեւ միջազգային հանրությանը հիշեցնել հանուն խաղաղության եւ զարգացման գիտատեխնիկական ձեռքբերումների օգտագործման անհրաժեշտության մասին՝ ի բարօրություն մարդկային քաղաքակրթության, գրում է Calend.ru-ն։
Օրվա նպատակներից է նաեւ հանուն խաղաղության եւ զարգացման ազգային ու միջազգային պարտավորությունների թարմացումը եւ գիտության պատասխանատու օգտագործումը՝ հանրության բարօրության, գիտության կարեւորության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման եւ գիտության ու հանրության միջեւ անջրպետը վերացնելու համար։
Թեեւ այս օրը ոչ աշխատանքային չէ, շատ երկրներում անցկացվում են միջոցառումներ։ Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրվա անցկացման որոշումը ընդունվել է 1999թ․՝ Բուդապեշտում անցկացված Գիտական համաշխարհային համաժողովի (World Conference on Science) ժամանակ, երբ խոսվեց գիտության եւ հանրության ավելի սերտ փոխգործակցության մասին։
Հետեւելով այդ համաժողովին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես ճանաչել է Գիտության համաշխարհային օրը եւ հայտարարել է այդ մասին 2001թ․ համաժողովում։ Օրն առաջին անգամ նշվել է 2002թ․ նոյեմբերի 10-ին եւ այդ ժամանակվանից լայնորեն նշվում է ողջ աշխարհում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ