ՀԴԲ-ն բացահայտել է հանցավոր խմբի, որին հաջողվել է 6,1 մլն դոլարի խաբել Apple ընկերությանը
Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է հանցավոր խմբի, որին հաջողվել է 6,1 մլն դոլարի խաբել Apple ընկերությանը, հայտնում է CNN-ը։
Դատախազ Ռոբերտ Բյուրերի խոսքերով, հանցավոր սխեման նախատեսել էր Չինաստանից ներկրել ավելի քան 10 000 կեղծ iPhone եւ iPad։ Մաքսանենգային սարքերը դիտավորյալ վնասել եւ Apple-ի խանութներում փոխել էին իսկական արտադրանքի հետ, որոնք այնուհետեւ ուղարկվել էին Չինաստան եւ այլ երկրներ ու վաճառվել ավելացված գնով։
Այլ անձանց IMEI-ի կամ սերիական համարի օգտագործումը համարվում է ծայրահեղ ծանր հանգամանքներում անձնական տվյալների գողության ձեւ, համաձայն մեղադրող եզրակացության, քանի որ հանցագործը «գիտակցաբար եւ առանց օրինական իրավասությունների փոխանցել, տիրապետել եւ օգտագործել է այլ անձի նույնականացման միջոցները, այսինքն հեռակոմունիկացիոն նույնականացման տեղեկատվությունը»։
Այս սխեմային, ինչպես հաստատում են իրավապահները, մասնակցել է 14 մարդ, որոնք այժմ մեղադրվում են խարդախության, դավադրության, անձնական տվյալների գողության եւ փողերի լվացման մեջ։ ՀԴԲ-ն ձերբակալել է 11-ին, եւս երեքը հետախուզման մեջ են։
Ենթադրյալ պարագլուխները՝ երեք եղբայրներ, ձերբակալվել են իրենց կանանց հետ միասին։ Եղբայրները Չինաստանում ծնված եւ ԱՄՆ քաղաքացիություն ստացած անձինք են։ Մնացած կասկածյալների մեծ մասը եւս Չինաստանում, Վիետնամում ու Ռուսաստանում ծնված ամերիկյան քաղաքացիներ են։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ