«Դեղին ժիլետների» շարժումը Ֆրանսիայի վրա 2,5 միլիարդ եվրո է նստել
Ֆրանսիայի իշխանությունները հաշվել են անցյալ տարի երկրում «Դեղին ժիլետների» գործողություններից վնասի չափը։ RTL-ն, հղում կատարելով երկրի կառավարությունում աղբյուրներին, հայտնում է, որ այն կազմել է 2,5 միլիարդ եվրո, հայտնում է RG-ը։
Այսպես, ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են վճարել13 000 ձեռնարկությունների, որոնք կողոպտվել եւ ավերվել են։ Վճարման ընդհանուր գումարը կազմել է 230 միլիոն եվրո։ Եւս 5000 բիզնեսմեններ եւ արհեստավորներ, որոնք տուժել են ցույցերի ժամանակ, դիմել են իշխանություններին՝ խնդրելով հետաձգել ընդհանուր 460 միլիոն եվրո կազմող իրենց հարկերի վճարումը։
Հիշեցնենք, որ Մակրոնի կառավարության դեմ «Դեղին ժիլետների» ցույցերը սկսվել էին 2018թ․ նոյեմբերի 17-ին։ Ցուցարարները փակում էին ավտոմայրուղիները, Փարիզի հանրահայտ փողոցները։ Նրանց հիմնական պահանջը տրանսպորտային հարկերի վերացումն էր, որը հանգեցրել էր բենզինի թանկացմանը։ Բացի այդ, նրանք պնդում էին ավելացնել նվազագույն աշխատավարձը։
Սկզբում ցույցերը, որոնք անցկացվում էին ամեն շաբաթ օր, խաղաղ բնույթ էին կրում, սակայն շատ շուտով վերաճեցին իրավապահների հետ դաժան բախումների, ընդ որում՝ ոչ միայն Փարիզում, այլեւ երկրի տարբեր քաղաքներում։
Ապրիլի 25-ին Էմանուել Մակրոնը արգելք սահմանեց տրանսպորտային հարկերի վրա։ Դրանից հետո «Դեղին ժիլետները» սկսեցին քաղաքական պահանջներ առաջ քաշել՝ բողոքելով ֆրանսիական կառավարության եւ Մակրոնի բարեփոխումների դեմ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ