Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները նշել են ամենապարզունակ եւ ոչ անվտանգ գաղտնաբառերը

ImmuniWeb ընկերությունից տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները վերլուծել են օգտատերերի լոգինների եւ գաղտնաբառերի դարքնեթում հասանելի բազան եւ հայտնաբերել են, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, սովորել են կիբեռանվտանգության հարցերին այնքան էլ բծախնդրորեն չվերաբերվել։ Այդ մասին են վկայում, մասնավորապես, հսկայական քանակությամբ պարզունակ գաղտնաբառերը, գրում է Planet Today-ը։

Փորձագետների կողմից քսան միլիոն ուսումնասիրված գաղտնաբառերից, պարզվել է, միայն հինգ միլիոնն է յուրահատուկ։ Այսինքն, մարդկանց մեծ մասը ի վիճակի չէ հորինել եւ մտապահել հուսալի յուրահատուկ գաղտնաբառ։ Եւ ամենատխուրն այն է, որ նման իրավիճակ է դիտարկվում ոչ միայն տնային օգտատերերի, այլեւ ընկերությունների աշխատակիցների մոտ։

Ինչպիսի՞ն են այն գաղտնաբառերը, որոնք հաստատ պետք չէ օգտագործել, եթե չեք ուզում, որ ձեր հաշվին առաջին իսկ կիբեռհանցագործը տիրանա։ Շատ պարզ է՝ դրանք բոլորին հայտնի այն տարբերակներն են, ինչպիսին են 000000, 111111, 112233, 123456, 12345678, 123456789, pass1, passw0rd, password, password1, welcome եւ այլ տարբերակները։ Եթե դուք սիրում եք օգտագործել նման գաղտնաբառեր, ապա համարեք, որ ձեր հաշիվները որեւէ պաշտպանություն չունեն կոտրելու դեմ։