Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Մշակույթ

Կատարողական արվեստով զբաղվող մարդը պարտավոր է միշտ սովորել

Ռուսական առաջին ալիաով հեռարձակվող «Ձայն»- ը նախագծի կույր լսումներին մասնակցում էր նաև մեր հայրենակիցը` Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

Картинки по запросу Վրեժ Կիրակոսյան

Ժտացող, պայքարող, էությամբ անկեղծություն տարածող երգիչը «Ձայն»-ի տաղավարում մինչև վերջ փայլուն կատարում ունեցավ և վայելքից հետո Մելադձեն շրջվեց ու նրան գրկաբաց ընդունեց իր թիմ:

Past.am-ը զրուցել է արտիստի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք դժվար չէր լինել մասնակից, երբ ինքդ եղել ես ժյուրի:

 

- Դուք ինքներդ երաժշտական մրցույթների ժամանակ երգչին ընտրող կողմ եք լինում , հոգեբանորեն դժվար չէ՞ր հետ քայլ անելը:

- Այո, ես ունեմ ճանապարհ անցած և այնպիսի գործունեություն եմ իրականացնում մշակույթի և գիտության բնագավառում, ինչպես նաև միջազգային մրցույթներում ժյուրի եմ հրավիրվում ու իմ կարծիքն եմ ասում և գնահատում, բայց հստակ ասեմ, որ սա ինձ համար հետ քայլ չէր: Երբեք ուշ չէ քո ոլորտում մրցակցության մեջ մտնել, փորձել քո ուժերը նմանատիպ մասշտաբային ծրագրերում: Այնպես, որ ես հոգեբանորեն պատրաստ եմ եղել մուտք ունենալ, նույնիսկ չհասնել կույր լսումներին: Այդպիսի նախագծերում կլինեն նաև խոչընդոտող հանգամանքներ` քաղաքականություն և այլն, որոնք կարող են ազդել քո հետագա քայլերի վրա, հուզմունքը չպետք է ազդի վրադ այնքան, որ խանգարի, այն ուժ պիտի տա, որ հասնես ցանկալի նպատակին:

- Ինչպե՞ս առաջացավ այնուամենայնիվ լինել համարձակ և մասնակցել «Ձայն»-ին:

- Ընթացքում միշտ հետևում էի, դիտում էի այդ երաժշտական նախագծերը, ցանկություն կար մասնակցելու, սակայն միշտ մտածում էի ինչ ֆորմատով և որտեղ: Շատ հավանում եմ անգլիական տարբերակ, բայց հետո որոշեցի մասնակցել ավելի մոտ մեր տարածաշրջանին ու ընկերներիս հետ քննարկելուց, խորհրդակցելուց հետո արդեն պարզ էր որ պետք է մեկնեմ: Ռուսական «Ձայն»-ը իր վարկանիշով, հեռարձակման ու դիտելիության առումով աշխարհում երկրորդն է երաժշտական ֆորմատի մեջ:



- Ձայնից, երաժշտական գրագիտությունից զատ էլ ի՞նչ հատկանիշներ են պետք մասնակցին նմանատիպ մրցույթների համար:

- Նպանատիպ նախագծերում իհարկե առաջնայինը ձայնն է , հետո մասնագիտական պատրաստվածությունն ու ամենակարևորը անկեղծությունը: Անկեղծություն հանդիսատեսի ու քեզ մեջքով նստած հանրահայտ մարդկանց առջև: Պետք է ունենալ էներգիա, ձայնի միջոցով փոխանցվող աուրա , որպեսզի նրանք շրջվեն դեպի քեզ:

- Նախագծում հատկապես ինչը՞ հավանեցիք: 

- Նախագծում հավանեցի աշխատող անձնակազմի որակական բարձր պրոֆեսիոնալիզմը: Նրանք չունեն բացասական ամբիցիաներ , դու իրենց համար արտիստ ես , դու իրենց պետք ես: Իրենք հեռուստաշոուն անում են քեզանով: Կա գործող հստակ սկզբունք` մասնակիցը առաջին պլանում է , մասնակիցը ամենակարևորն է: Քեզ անչափ ապահով ես զգում , ամբողջ աշխատակազմը յուրաքանչյուրն իր հերթին պատասխանատու է , որ մասնակիցը ադապտացվի , ինքնաբացահայտվի: Սա է գրավականը , որ այդ հեռուստաշոուն հարգի է և ունի այդքան բարձր վարկանիշ:

- Այդ ֆորմատով նախագծերը հնարավորություն են տալիս սովորելու անկախ տարիքից, կա՞ ինչ որ սահման, որ չեք անցնի, այն ինչ ունեք ձեզ կբավականացնի՞ ու չե՞ք ցանկանա շարունակել:

- Այո, ես կարծում եմ մարդը, ով զբաղվում է արվեստով այն էլ կատարողական մշտապես պարտավոր է սովորել: Ստեղծագործող մարդը միշտ պետք է փնտրտուքի մեջ լինի, չբավարարվի նրանով ինչ ունի, կամ ինչից սկսել է: Հաղթականներ գրանցվում են, եթե չես խորշում սովորել:
 
Похожее изображение