Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Մշակույթ

«Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնավուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը

Լույս է տեսել  Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշուկով» գրքի հայերեն թարգմանությունը։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Ֆրանսիայում, 2009 թվականին։ Գրքում Ազնավուրը պատմում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին, ինչպես նաև բացատրում է, թե հետո ինչպես եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները: 

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը կարևորում է գրքի թարգմանությունը, թեև չի գերագնահատում գրքի գեղարվեստական արժեքը․ «Ինքնակենսագրական վեպ է, որի շնորհիվ մենք առաջին ձեռքից ենք իմանում իր մասին։ Նա ցածր ձայով խոսում է երիտասարդների հետ, սակայն չի ուզում հրամայական տոնով խոսել, խոսում է հավասարը հավասարի հետ, նույնիսկ մի փոքր ցածր, խորհուրդներ տալիս է, բայց շատ զգուշությամբ»։

Գրքի խմբագիր Համլետ Գասպարյանը շեշտեց, որ Ազնավուրը տարբեր գրքեր ունի, որոնցում ամեն անգամ իրեն հայտանբերում ես․ «Ազնավուրի երգերը հարյուրավոր անգամներ լսում ենք, չենք ձանձրանում, չենք հոգնում։ Գրականությունը, հատկապես արձակը այդպես չէ, 1-2 անգամ կարդում ես, մտածում ես, որ այլևս բան չկա, բայց զարմանալի է, որ Ազնավուրի պարզ ինքնակենսագրականը ամեն անգամ կարդալիս նոր շերտեր ես հայտնաբերում»։

Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև Ազնավուրի որդին՝  Նիկոլա Ազնավուրը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ 

Նիկոլ Ազնավուրը նշեց, որ գրքի թարգմանության շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան ընկալել Ազնավուրին․ «Շատ կարեւոր է, որպեսզի Ազնավուրի գործերը թարգմանվեն հայերեն, քանի որ եթե մարդիկ չկարդան, չհասկանան, նրա տեքստերը, չեն կարող ընկալել:

Թարգմանությունը շատ կարեւոր եմ համարում, քանի որ հայրս դրա միջոցով իր արվեստը տարածեց աշխարհով մեկ:

Շատ գործեր կան,որոնք դեռ թարգմանված չեն եւ մեր հիմնադրամի առաքելություններից մեկը հենց դա է»:

Գիրքը հրատարակել է NewMag հրատարակչությունը։  Գրքի հրատարակությանն աջակցել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: