Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ

Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր

Past.am-ը  գրում է.

Անկախ եղանակային պայմաններից` հեռուստաեթերից մեզ ողջունող Լիլի Հովերը փորձում է փոխանցել դրական էներգիա, որպեսզի ցուրտ օրվա մեջ ունենանք տաք սիրտ ու ջերմ շունչ:

Past.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է եղանակային փոփոխություններին դիմակայում ինքը` հաղորդավարուհին:

- Բավականին հագեցած օր եմ ունենում, հիմնականում չեմ հասցնում զգալ եղանակային տատանումները, նաև մետեո զգայուն չեմ: Եղանակային փոփոխություններին վերաբերվում եմ որպես տեղեկություն և կլիմայական ամենկտրուկ փոփոխությունն էլ հեռուստադիտողին ներկայացնում եմ հոգատարությամբ:

- Առհասարակ տրամադրությա՞ն մարդ եք:

- Ոչ, այդպիսին չեմ: Ես կայուն բնավորություն և մոտեցում ունեմ մարդկանց, երևույթների, առաջացած հարցերի վերաբերյալ, որոնք չեն կարող փոխվել լավ կամ վատ եղանակի հետ, ու հաճախ զարմանում եմ այդպիսի մարդկանց վրա, որոնք եղանակի հետ հնարավոր է փոխեն իրենց պլանավորած օրը:

- Տարվա ո՞ր եղանակին կնմանեցնեք Ձեզ:

- Անշուշտ ամառ: Ծնվել եմ հուլիսի վերջին ու ոչ մի եղանակ չեմ փոխի ամռան հետ: Արևն ու կապույտ երկինքը կենսական նշանակություն ունեն և հզոր էներգիայի աղբյուր են ինձ համար:

- Եթե ոչ Հայաստան, ապա ո՞ր երկրում կապրեիք:

- Աներկբա Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները իդեալական է ինձ համար: Արձակուրդների համար ընտրում եմ տաք, արևոտ երկրներ` օրինակ Իսպանիայի հարավը:

- Իսկ տղամարդկանց ո՞ր տեսակն է սրտամոտ` տաք, բռնկուն, թե՞ սառը հավասարակշիռ:

- Ընդունում եմ քիչ հանդիպող տղամարդկային տեսակը, որը մրցակցության մեջ չլինի կնոջ հետ: Կնոջը վերաբերվի ներողամտորեն, սիրի, գուրգուրի, պաշտպանի, տեր լինի իր մենաշնորհին, որը բնությունից ունի: Եվ այդ իմաստով բախտավոր եմ:

- Անցնող տարին ինչպիսի՞ն էր:

- Այն անակնկալներով լի էր, որոնք բարեբախտաբար ուղեկցվել են ուրախություններով: Ստեղծել եմ իմ նոր փոքրիկ ստուդիան, որտեղ իրականացվում են պրոֆեսիոնալ ձայնագրություններ:

- Ամանորը որտե՞ղ եք անցկացնելու:

- Ընտանիքիս հետ կլինեմ, բայց տեղը դեռ չենք որոշել:

- Ձմեռ պապիկից ի՞նչ ես խնդրելու:

- Ես ունեմ ամենն, ինչ ինձ երջանկացնում է: Այն, ինչն ինձ անհրաժեշտ է, գիտի միայն Աստված, հետևաբար Ձմեռ պապիկը խորհուրդ պիտի հարցնի նրանից` ինձ ճիշտ նվեր մատուցելու համար:

Լուսանկարները՝ Վարդան Պետրոսյանի

Ոճաբան՝ Սրապ Շիրինյան