Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ

« Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ

Past.am-ը  գրում է.

Համեստությամբ, ընտանիքի մարդ լինելու առանձնահատկությամբ Սիլվա Հակոբյանը մշտապես տարբերվել է իր գործըկներներից: Տարին երգչուհուն շռայլ նվեր էր արել` պարգևելով դուստր: Երջանիկ ընտանեկան առօրյան վայելող երգչուհին հետ չի մնացել նաև աշխատանքային գրաֆիկից:

Past.am-ը Սիլվայի հետ զրույցում նկատեց, թե ինչպես է նա հասցնում և գործով զբաղվել և երեխային խնամել:

- Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում Կրեմլի դահլիճում ելույթ ունեիք: «Տաշի շոու» տարեվերջյան համերգի ժամանակ, երեխայի ներկայությունը կապվա՞ծ էր ելույթի հետ:

- Համերգի հրավերը ստացել եմ կազմակերպիչ Տարոն Պողոսյանի կողմից, պիտի երգեի Ալլա Պուգաչովայի «Дочинка»-ն, սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, կուլիսների անցուդարձին, բայց այնպես դասավորվեց, որ մի քանի օր ավել պիտի մնայի Մոսկվայում և ուղղակի ֆիզիկապես առանց ինձ մնալ չէր կարող փոքրիս: Մեկնեցինք ծնողներիս, ամուսնուս հետ և ավելի լավ ստացվեց, թեմայի շրջանակներում, երգի հետ կապված նա ինձ հետ բեմ բարձրացավ: Հանդիսատեսը բուռն արձագանքեց, երեխայասեր հայ ազգի համար հաճելի էր Միլայի առաջին բեմելը: Կուլիսներում ուրախ էին նաև համերգին մասնակից երգիչները , Միլային շրջապատել էին հոգածությամբ ու դրանից նաև իրենք էին լիցքավորվում:

- Կշարունակվե՞ն փոքրիկի հետ ճամփորդությունները:

- Տասը օրից սկսվում է իմ եվրոպական շրջագայությունները` Ֆրանսիայում երեք համերգ կա այնուհետև Հոլանդիա, Բրյուսել: Կվերադառնանք սուրբ Ծնունդից հետո: Դասավորվում է այնպես, որ երեխայի ամեն ամսվա տարեդարձը զուգադիպում է իմ համերգի օրվա հետ և նշում ենք տարբեր քաղաքներում:

- Տեսահոլովակների նկարահանման աշխատանքներ տարվո՞ւմ են:

- Հղիության ընթացքում և Միլայի ծննդից հետո էլ շատ երգեր արդեն կան, որոնք կներկայացնեմ հանրությանը: Կյանքիս դրական փոփոխությունները իրենց տեղը կգտնեն իմ երգացանկում:  «Բում- բում» երգի հիման վրա հունվարից հետո տեսահոլովակ կնկարահանվի, որի հեղինակը քույրս է Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը:

Սիլվա Հակոբյանը բացառիկ դեպք է, նրա պարագայում հասկանում ես, որ հնարավոր է ունենալ երջանիկ ընտանիք, լինել լավ մայր ու հինգ ամսական երեխայի հետ շարունակել երգչուհու կարիերան: