Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Մշակույթ

Եվ սեր կա, եւ տանջանք․ նկարիչ դառնալը դժվար ճանապարհ է

Շմավոնյանի գործերում վառ գույներ են, որովհետեւ, ինչպես նա է ասում, նկարները պետք է ուժ, սեր ու լուսավորություն փոխանցեն։ Իսկ թե որն է այս կամ այն գործի էությունը, յուրաքանչյուրը յուրովի է զգում։ Նկարիչն ասում է նաեւ, որ մինչեւ վրձինը ձեռքն առնելը արդեն մտովի «վերակառուցում» է իր ներսը. «Թվացյալ է, թե վերցնում ես ներկը, հետո միայն... Այդպիսի բան չկա։ Մինչեւ նկարի ստեղծումը, նախ ներաշխարհդ ես դիտարկում։ Եվ սեր կա, եւ տանջանք. արդյունքը դրանից է ստացվում»։

Բայց նկարելուց առաջ հաջողվել—չհաջողվելու մասին մտավախություն չի ունենում։ Ըստ վրձնի ու գույների «երկխոսության» վարպետի, յուրաքանչյուր նկարիչ առաջին հերթին ինքը պետք է գոհ մնա իր գործից։ Եթե գոհ չեղավ, երբեք չի ցուցադրի։

Նկարչի խոսքերով՝ նկարիչ չեն ծնվում, բայց իրենց գեներով շնորհք է փոխանցված լինում. «Նկարիչ դառնալը դժվար ճանապարհ է»։

Շմավոն Շմավոնյանի գործերը հիմնականում ցուցադրվում են ԱՄՆ—ում։ Դրանք փակցված են նաեւ հիվանդանոցների պատերին։ Առաջարկն այնտեղից է եղել։ ԱՄՆ—ում արվեստագետի՝ հեղինակավոր ընկերության հետ համագործակցությունը հաջողությամբ է ընթանում։ Շմավոնյանի համար անգամ ՀՀ վարչապետին ու ՀՀ նախագահին են շնորհակալագրեր ուղարկել։ «Օտարները մեզ գնահատում են, բայց մեզ պետք է ներսում եւս գնահատված զգանք։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Մշակույթը պետք է առաջնայիններից լինի։ Մենք նաեւ մշակույթով ենք աշխարհին ներկայանում։ Ես երբեք չեմ ձգտել ապրել օտար երկրում։ Իմ երկիրն եմ սիրում, այստեղ եմ ստեղծագործում։ Բայց ուզում եմ, որ իմ երկրի այս ոլորտը տեսնեն, ճանաչեն։ Մենք անցյալ ժամանակներից հրաշալի ստեղծագործողներ ենք ունեցել։ Բայց նաեւ ժամանակակից նկարչություն գոյություն ունի, եւ ժամանակակից արվեստի գործիչներն էլ պետք է ներկայացված լինեն։ Այն, ինչ արդեն ունենք, մեր հպարտությունն է, բայց յուրաքանչյուր ժամանակահատվածում արվեստագետներ են ծնվում, նրանց եւս պետք է տեսնել»,–մեկնաբանեց վաստակավոր նկարիչը՝ ավելացնելով նաեւ խնդիրների մասին։

Նա բարձրաձայնում է, որ նկարչի վաստակը երբեք ստաժային չի համարվում, ու հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ։ Մյուս կողմից էլ նյութական հարցերն են՝ կտավ, ներկ, շրջանակ. «Օրինակ, գրողը կարող իր նոթատետրում գրել, բայց կերպարվեստը նյութականացված է։ Ամենաառարկայական ու նյութական տեխնիկան կերպարվեստի մեջ է։ Այսօրվա մեր իշխանությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն մշակույթին։ Իսկ մշակույթը միայն կերպարվեստը չէ, թատրոնն է, գրականությունը, ճարտարապետությունը»։

Օպտիմալացումից ու բարեփոխումներին ուղղված քայլերից հետո Շմավոնյանը ոլորտում դեռեւս էական արդյունք չի տեսնում. «Ասում էին, որ մշակույթի նախարարությունը չէր բավարարում, հիմա էլ միավորվել են այլ նախարարության հետ, բայց հարկավոր է արդյունք տեսնել։ Քայլեր դեռեւս չկան, որ մատնացույց անենք, թե որքան լավ են կարողանում աշխատել։ Հայաստանում մենք ներուժ ունենք, պարզապես այն տեսնել ու վերհանել է պետք»։
Նկարչի խոսքերով՝ եթե մի կողմում քաղաքականությունն է, ապա մյուս կողմում էլ մշակույթ գոյություն ունի։
Համարում է, որ մշակույթն էլ իր հերթին է մեծ քաղաքականություն, քանզի այսօր երկրներն իրար հետ հարաբերվում են նաեւ մշակութային կյանքով։