Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Իրավունք

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշումը կբողոքարկվի դատարանում

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ տեղեկացնելով, որ ստացել է դատախազության որոշումը, որը որակեց անհիմն և, որ դատախազությունն անտեսել է Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, յուրովի մեկնաբանել գործող իրավակարգավորումները։

 «Առաջիկա օրերին անպայման բողոք կներկայացնենք դատարան»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

2019 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ՝ ՍԴ-ն արձանագրել էր, որ «գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, ուստիև քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է, հետևապես, այն պետք է իր կոնկրետացումն ստանար, նախևառաջ, Օրենսգրքի վերաբերելի 35-րդ հոդվածում, որպեսզի իրավասու մարմինները ընթացակարգային հիմքեր ունենան կիրառելու այն քրեական դատավարության շրջանակներում»:

Ամրագրելով, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում ամրագրված չէ՝ Սահմանադրական դատարանն այդ մասով 35-րդ հոդվածը համարել էր Սահմանադրությանը հակասող։