Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Մշակույթ

«Հայերը աշխարհում ամենաշքեղ հարսանիք անող ազգերից մեկն են և դա ոչ միայն ՌԴ-ում». Գրիգորի Եսայան

Past.am-ը գրում է.

 

Գրիգորի Եսայանին սիրում և ընդունում են գրեթե ամենուր: Երգիչը հիմնականում ապրում է ՌԴ-ում: Այդ հսկայական երկրում, եթե մի հայի օջախում ուրախության առիթ է լինում հնարավորության դեպքում ամենասկզբում նրա անունն են նշում:

Past.am-ի լրագրողը նրա հետ հեռախոսազրույցն ունեցավ այն ժամանակ, երբ նա կրկին ուղևորվում էր ըստ հերթական պայմանավորվածության:

- ՌԴ-ում ապրող ուրախությունների ամենապահանջված երգիչը կարո՞ղ է առանձնացնել հայերը, որ առիթն են առանձնահատուկ շքեղությամբ նշում:

- Իմ կարծիքով մանավանդ վերջին տարիներին հայերը աշխարհում ամենաշքեղ հարսանիք անող ազգերից մեկն են և դա ոչ միայն ՌԴ-ում, հիմա մի տենդենց էլ կա Ռուսաստանից շատ հայեր գալիս են Երևան, որովհետև Երևանում անհրաժեշտ ծառայությունների որակը լավն է, ճաշակով է, միաժամանակ հնարավորություն է լինում վաղուց իրար չհանդիպած բարեկամներով տեսնվել ու շփվել:

- Կարո՞ղ եք նշել մի դեպք, որի ընթացքում կարևորվել էր միջոցառման ժամանակ պահպանել մեր ժողովրդական ավանդույթները:

- Ընդհանուր ասեմ ավանդույթները մակերեսանի կան, դեևս պահպանված են:
Մի բան է պակասել, լավ կլիներ դա մնար հիմա ազգի տղամարդիկ քեռիները, հոպարները չեն խոսում, ըստ իս իրենց խոսքը պիտի լինի, նրանց փոխարեն խոսում են սիրուն հագնված թամադաները, ոնց որ, այն ի սրտե ասված մաղթանքները էլ չեն հնչում, լավ կլիներ նորաստեղծ ընտանիքներում այդ կարևոր օրը ասվեին հարազատ մարդկանց խոսքերը:

- Ո՞ր երգը ձեզ ճանաչում, հայտնիություն ապահովեց:

- Երևի թե ավելի մեծ ճանաչում, հայտնիություն բերեց «Ոնց եմ քեզ սիրում» երգը:

- Ձեր երգացանկի, ո՞ր երգն է ամենապահանջվածը ՌԴ-ի հայության շրջանակներում:

- Իմ բոլոր երգերը, որոնք ընտանիքին, սիրուն են նվիրված, ոնց որ, թե բոլորն էլ պահանջարկ ունեն:

- Պատահե՞լ է, որ վատ տրամադրություն ունենաք, և չուզենալով աշխատանքի գնաք:

- Վատ տրամադրություն իհարկե լինում է ցավոք սրտի: Չուզենալով գնում ենք, բայց, որ հասնում ենք տեղ ամեն ինչ նորմալանում է: Բեմ բարձրանալուց առաջ մոռանում ենք ամեն վատը:

- Գրիգորի Եսայանը նաև մասնակցում է համերգների, նորություններ կա՞ն երգացանկում:

- Նորությունները շատ են, բազմաթիվ համերգների եմ մասնակցում, հունվարի մեկին ունենք պրեմիերա` «Ջավախքի աղջիկ» հետո «Սանիկ» անվանումով նոր երգ կլինի: Էլի կան երգեր, որոնք գործիքավորման փուլում են դեռ:

- Առաջիկայում կլինի՞ նոր տեսահոլովակ:

- Հունվարին երկու նոր տեսահոլովակ կհանձնենք հեռուստադիտողին, որից հետո մեկն էլ կլինի ապրիլ ամսին: Այս պահին երեքն էլ պատրաստ են:

- 2020թ-ին հնարավո՞ր է մենահամերգ Երևանում:

- 2020թ-ին մեծ մենահամերգ կլինի, և՛ Երևանում և՛ ՌԴ-ում: Հստակ ժամկետները դեռ չասեմ: