Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Մշակույթ

«Երջանկության համար միայն երեխա և աշխատանք ունենալը բավարար չէ». Մերի Ներսիսյան

Past.am-ը գրում է.

 

Ամեն կին ունի իր մեթոդը ընտանիքը ամուր պահելու:

Հմայիչ, կանացի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը կիսվեց Past.am-ի հետ, կնոջը վերաբերվող նուրբ հարցերի շրջանակներում:

- «Ընտանիքի Ակադեմիա ՀԿ »-ի հիմնադիր նախագահն եք, որքա"ն ժամանակ է այն գործում:

- «Ընտանիքի Ակադեմիա ՀԿ»-ն գործում է արդեն չորս տարի: Նախկան հիմնադրումը ես ու ամուսինս` Գոռը, զբաղվել ենք հասարակական գործունեությամբ նաև հեռուստատեսության աշխատանքին զուգահեռ և չորս տարի առաջ կազմակերպեցինք կրծքով կերակրման, առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին հայ մայրիկների ու բալիկների մասնակցությամբ կրծքով կերակրման լուսանկարներ, այն բացառիկ էր համարվում, որովհետև մինչև այդ Հայաստանում այդպիսի բան չէր եղել: Այդ ցուցահանդեսով տրվեց մեկնարկը:

- Հիմնականում ի՞նչ գործունեություն է ծավալում, ովքե՞ր են շահառուները:

- ՀԿ - ն զբաղվում է այն բոլոր խնդիրներով և թեմաներով, որոնք վերաբերվում են հայ ընտանիքին, թ՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առողջության առումով: Մենք գործունեություն ենք ծավալում ոչ միայն Երևանում, մարզերում նույնպես լինում ենք: Հիմնականում իրազեկման տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, հետաքրքիր ակցիաներ: Մեր աշխատանքներում զգալի տեղ է գրավում նաև կանանց իրավունքների մասին բարձրաձայնելը, հանրության մեջ կնոջ դերի բարձրացումը, քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը և այլ նմանատիպ խնդիրներ:

- Երեք երեխաների մայրիկ հաղորդավարուհին, ի՞նչ նոր նախագծերի է պատրաստվում:

- Արդեն մեկ տարի է աշխատում են Հ1-ան լրատվական ծառայությունում, որպես մեկնաբան և միջազգային լրահոսի պատասխանատուներից մեկն եմ, ուստի կշարունակեմ այս ոլորտում, ինչը ինձ համար հետաքրքիր է և նոր բացահայտումների առիթ ունեմ այստեղ:

- Մերին ունի օրինակելի ընտանիք, սիրած գործ, Մերին երջանի՞կ է ...

- Ես ինձ այո շատ երջանիկ կին եմ համարում: Բայց երջանկության համար միայն երեխա և աշխատանք ունենալը բավարար չէ: Ես այլ պատկերացում ունեմ երջանկության մասին և փառք աստծո, որ իմ պատկերացումները համընկնում են այն ամենի հետ, ինչը ես այսօր ունեմ: Վստահ հայտարարում եմ, որ ես երջանիկ մարդ եմ:

- Ճի՞շտ է, որ ցանկացած կնոջ երջանկության ակունքը գալիս է տղամարդուց:

- Ես չէի ասի թե տղամարդն է որոշում ստեղծում կնոջ երջանկությունը, բայց ինձ համար երջանկության գրավականներից մեկը սիրված, գնահատված լինելն է: Իմ կողքին կա տղամարդ, որի հետ մենք ունենք անուշ ընտանիք, ու այդ ամուր անխախտ միության հիմքը իմ ու ամուսնուս լավ հարաբերություններն են:

- Պատահե՞լ է, որ ծանր օրվանից հեռո բողոքեք, տրտնջաք, սակայն հանդարտվեք հենվելով Գոռի որոշումների վրա:

- Իհարկե ինչպես բոլորը օրվա վերջում շատ հոգնած եմ լինում, հատկապես երբ շատ վաղ եմ սկսում աշխատանքային օրս, փորձում եմ քիչ դժգոհել, տրտնջալ, դա լսում է միայն Գոռը, որովհետև գիտեմ ինչքան լավ է հասկանում: Դա տևում է մի քանի րոպե, որից հետո ընտանեկան գործերը կլանում են ուշադրությունս: Եվ այո կարող եմ հենվել նրա որոշումների վրա:

- Ճի՞շտ է արդյոք, երբ կինը ինչ որ դեպք է թաքցնում ամուսնուց տարբեր հանգամանքներից ելնելով:

- Սուտը պետք է տեղ չունենա ընտանիքներում: Մեր ընտանիքի դեպքում այն ուղղակի բացակայում է:

- Յուրաքանչյուր ընտանիքի ներդաշնակության հիմքը ....

- Սերն է, փոխադարձ վստահությունը, իրար աջակցելու կարողությունը: