Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել

Վլադիմիր Գաբրիելյանը «Mister Model Worldwide» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն է

Past.am-ը գրում է.

Ապագա բժիշկ Վլադիմիր Գաբրիելյանը այս օրերին` դեկտեմբերի 16-23-ը գտնվում է Նյու Դելիում: Աշխարհի քսան երկրներից այստեղ են ժամանել իրենց երկրներում լավագույն մոդելներ ճանաչված տղաներ, որպեսզի մասնակցեն «Mister Model Worldwide» մրցույթին:



Past.am-ը կապ հաստատեց Վլադիմիր Գաբրիելյանի հետ, ով այսօր հաղթել էր մրցույթի տաղանդ փուլում և երեք լավագույնների հետ անցել հաջորդ փուլ:


- Ե՞րբ եք սկսել մոդելային կարիերան:

- Այս տարվա ամռանն եմ սկսել ոլորտով հետաքրքրվել: 
Իմացա, որ պետք է քաստինգ լինի սկսեցի պատրաստվել: Կարծում էի ունեմ համապատասխան տվյալներ 21 տարեկան եմ, սովորում եմ բժշկական համալսարանում, հինգ տարի հաճախել եմ քիքբոքսինգի,այնուհետև ֆիտնես մարզումների, նվագում եմ երաժշտական գործիքներ դաշնամուր, կիթառ, շեփոր, շրթհարմոն, կարողանում եմ համեղ պատրաստել: Որոշեցի դիմել և ստացվեց: Միջազգային մրցույթի երևանյան կազմակերպիչները ինձ ընտրեցին ու ես ուղևորվեցի Նյու Դելի:

- Ի՞նչ բարդություններ պիտի հաղթահարի հայ տղան մոդելային բիզնեսում աշխատելու համար:

- Ոչ մի բարդություն չկա, իրենք են իրենց համար բարդություններ ստեղծում։ Ուղղակի պետք է առողջ դատել: Ի դեպ հեշտ աշխատանք չէ, պետք է հետևողական լինես, նորմերի սահմանում պահանջներ կան, որոնք պետք է պահպանել:

- Շրջապատի կողմից, որո՞նք են այն արգելքները, խոչընդոտները, որ խանգարող հանգամանք են դառնում մոդելի համար:

- Ես ինքս չեմ ունեցել խնդիրներ։ Ինձ շրջապատող մարդիկ շատ լավ են ճանաչում ինձ, մեծ ուրախությամբ ընդունեցին իմ մոդելային աշխարհ մտնելու քայլերը, այժմ էլ աջակցում են: Կարող ես լինել հաստատակամ, ուժեղ խառնվածքի տեր ու միաժամանակ զբաղվել այս բիզնեսով:

- Mister Model Worldwide մրցույթում այս օրերին ներկայացնում եք Հայաստանը, մանրամասներ պատմեք մրցույթից, ի՞նչ օրակարգ եք ունենում:

- Շատ հագեցած են անցնում օրերը, չենք հասկանում ինչպես է անցնում ժամանակը: Նկարահանումներ առավոտից մինչև երեկո։ Քիչ առաջ ավարտվեց տաղանդի փուլը, որտեղ ընտրեցին երեք հաղթող, որոնցից մեկը ես էի` դաշնամուր էի նվագում:

- Քանի՞ երկիր է մասնակցում:

- Մասնակից երկրներից շատերը խնդիրներ են ունեցել դեսպանատան հետ և ուշ կմիանան մեզ, այս պահին մոտ 20 երկրի ներկայացուցիչ այստեղ է:

 

- Ովքե՞ր են գնահատում ձեզ:

- Ժյուրիի կազմում ընդգրկված են մոդելային ոլորտում առաջատար անուններ, Հնդկաստանի հայտնի երգչուհիներ:

- Մրցույթում հաղթող տղան ի՞նչ կստանա:

- Մրցույթի հաղթող մասնակիցը կստանա դրամական պարգև և պայմանագրեր նորաձևության ոլորտում:

- Մեր քաղաքում մոդելային գործակալությունների հետ ունե՞ք պայմանագրեր:

- Այդ աշխատանքները քննարկման փուլում են, վերադարձից հետո ամեն ինչ ավելի պարզ կլինի:

- Ե՞րբ կվերադառնաք Երևան:

- Դեկտեմբերի 24-ին Երևանում կլինեմ: