Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Մշակույթ

«ԱՄՆ-ում մի քիչ ուրիշ է, դու սկզբում չգիտես օգնում են, թե` խանգարում». Վահագ Ստեփանյանը (Դելո)

Past.am-ը գրում է.


Դերասան, պրոդյուսեր Վահագ Ստեփանյանը (Դելո) Երևանից մեկնեց այն ժամանակ, երբ հանրությունը նրան ճանաչում էր հեռուստաէկրանից:

Թե ինչու գնաց, ովքեր էին սկզբում նրան օգնողները Past.am-ին պատմեց նույն ինքը...

- Որքա՞ն ժամանակ է բնակվում եք ԱՄՆ-ում:

- Երևանում ամեն ինչ շատ լավ էր, փորձում էինք մարդկանց ճաշակով ժամանցային ծրագրեր ներկայացնել, բայց կար ցանկություն այլ երկրում էլ լինել, այլ մշակույթի հետ ծանոթանալ: Ստացվեց այնպես, որ եկանք ԱՄՆ ու արդեն վեց տարի է այստեղ ենք բնակվում:

- Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք սկզբում օտարության մեջ օգնեցին ձեզ:

- ԱՄՆ-ում մի քիչ ուրիշ է, դու սկզբում չգիտես օգնում են թե խանգարում են, ճիշտ են ասում, սխալ են ասում, դու նոր ես եկել ու, ով ինչ ասում է հավատում ես: Ինձ փաստաթղթերիս հարցում մի մարդ օգնեց ում անունը չեմ տա, հիմա ընտանիքներով մտերիմ ենք, առիթը օգտագործեմ և նորից շնորհակալություն ասեմ:

- Երևանում զբաղվում էիք ժամանցային նախագծերով, ի՞նչ եք անում այդտեղ:

- Այստեղ ևս տարբեր նախագծեր եմ իրականացնում թե որպես դերասան, թե որպես պրոդյուսեր, սկսած գովազդների, տեսահոլովակների նկարահանումներից, մինչև բարեգործական համերգների կազմակերպում , զուգահեռ միջոցառումներ եմ վարում: Նույն ժամանցային ոլորտի մեջ եմ աշխատում ինչպես Երևանում:

- Դժվարությունները ինչի՞ց են առաջանում և ինչպե՞ս եք հաղթահարում:

- Այս կյանքում հեշտ ոչինչ ոչ մեկին տրվում: Ես միշտ ասել եմ չի լինելու այնպես, որ մի օր ոչ մի բանի խնդիր չունենաս : Միշտ էլ կլինեն դրանք , պիտի ունենաս ուժ և հավասարակշռություն , որպեսզի դրական տրամադրությամբ առաջ գնաս : Ամենակարևորը ուրախ լինես , չթողնես նեգատիվը ազդի քո վրա:

- Երևանում ինչն էի՞ք հավանում, որը չկա ԱՄՆ- ում:

- Հայաստանի ջուրն եմ կարոտում, այն աշխարհի ամենահամով ջուրն է : Հայաստանյան ընկերաբարեկամական մարդկային հարաբերություններն եմ կարոտում , այնտեղ անկեղծություն կա : Ամերիկան հնարավորությունների , աշխատելու համար է , Երևանը հանգստանալու:

- Լավ ապրուստ , շատ փող , թանկ մեքենաներ , երիտասարդ հայ տղաներից շատերը միայնակ գալիս են ԱՄն և վերջում առանց սիրո ամուսնություն ունենում , ըստ ձեզ նմանատիպ դեպքերը ի՞նչ ընթացք են ունենում:

- Ավելի լավ է նման ընտանիքներ չկազմվեն , բայց դե իրենց ընտրությունն է : Ես ամեն ինչը անկեղծության , սիրո վրա եմ ստեղծել : Ինձ թվում է իրենք երջանիկ չեն ապրում , եթե իրենք իրենց խաբելով , ինչ որ բանից ելնելով կին կամ տղամարդ են ընտրում: Այդպիսի մարդկանց ուղղակի խղճում եմ:

- Այդտեղ որո՞նք են հիմնական արատավոր թուլությունները , որոնցով տարվում են մեր հայրենակիցները:

- ԱՄՆ- ում ամեն մարդու համար ավելի հասանելի է այդ արատավոր թուլությունները` թմրամոլությունը և այլն ... ու հայերի մի մասն էլ չդիմանալով գայթակղությանը օգտվում են , բայց , եթե մարդը ցանկություն չունենա , իրեն հեռու կպահի ու վտանգավոր իրավիճակների մեջ էլ չի ընկնի:

- Որպես հայր , ամուսին , ինչպե՞ս է ձեզ հաջողվում այդ ազատ երկրում օրինակելի ընտանիք ունենալ:

- Չգիտեմ օրինակելի եմ թե չէ , բայց հայրական ընտանիքում այնպիսի դաստիարակություն եմ ունեցել , որ գիտեմ երախայիդ հետ պիտի ընկեր լինես , եթե նույնիսկ նա մեկ տարեկան է: Հավատացեք այդ դեպքում նրա չափահաս տարիքում իր հետ խնդիր չի առաջանա : Ծնողի տված սերը , վստահությունը հետ է վերադառնում ու տեղը կապ չունի , թե որտեղ ես ապրում :