Ըստ հետազոտությունների՝ դեկտեմբերին ծնված աղջիկներն ունեն մի առանձնահատկություն, որը չունեն գարնանն ու ամռանը ծնվածները. ահա, թե որն է դա
Դեկտեմբերին ծնված աղջիկներն ավելի առողջ սիրտ են ունենում։ Իսկ գարնանը կամ ամռանը ծնված աղջիկները 12 տոկոսով ավելի հաճախ են մահանում զարկերակի կորոնար հիվանդություններից։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում։
Սրտային հիվանդությունների զարգացման տեսակետից ամենավտանգավոր ամիսը ապրիլն է, իսկ ահա դեկտեմբերը համարվում է առավել նախընտրելի։ Ցավոք, հետազոտողները չեն կարող բացատրել, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչու է ձմռանը ծնված աղջիկների սիրտը ավելի առողջ։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծնվելու ամսվանից կախված է այն, թե ինչ է մարդը ուտում, ինչ օդ է շնչում, ինչ քանակի արեւի լույս է ստանում կյանքի առաջին ամիսներին եւ հղիության ժամանակ։
Նոր հետազոտության շրջանակներում Brigham and Women՛s Hospital-ի եւ Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները օգտագործել են 30-55 տարեկան ավելի քան 116 000 կանանց մասին տեղեկատվությունը։ Նրանց ուսումնասիրությունները սկսվել են 1976թ․ եւ շարունակվել են 38 տարի։
Ուսումնասիրությունների ընթացքում 43 000 կանայք մահացել են, իսկ նրանցից 8360-ը մահացել է սրտի հիվանդությունների պատճառով։ Ընդ որում, այդ հիվանդություններից գարնանը ծնվածների մահվան հավանականությունը 10 տոկոսով ավելի բարձր է եղել, իսկ ամռանը ծնվածներինը՝ 9 տոկոսով։ Ապրիլին ծնված լինելու դեպքում վտանգը մեծացել է 12 տոկոսով՝ համեմատած նրանց հետ, ովքեր լույս աշխարհ են եկել նոյեմբերին։ Իսկ ահա դեկտեմբերին ծնված կանայք 5 տոկոսով ավելի հազվադեպ են ժամանակից շուտ կյանքից հեռացել՝ համեմատած նույնիսկ նրանց հետ, ովքեր ծնվել են նոյեմբերին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ