Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

Անցնող տարում ՔԿՀ-ում արձանագրվել է փախուստի 5 դեպք

2019 թվականին ՔԿՀ-ներից փախուստի դիմած դատապարտյալների դեպքերի քանակը անցած տարվա համեմատ նույնն է, սակայն այդ ցուցանիշը մտահոգիչ է:

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

Նա  ներկայացրեց վերջին 3 տարվա կտրվածքով դատապարտյալների կողմից փախուստի եւ փախուստի փորձ կատարելու վերաբերյալ վիճակագրություն.

«2017 թվականին արձանագրվել է 6 դեպք. փախուստի՝ 2 փորձ եւ 4 փախուստ, որից 4-ը տեղի են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 1 փախուստի փորձը՝ «Արթիկում» եւ 1-ն էլ՝ «Վանաձորում»: 2018 թվականին արձանագրվել են 5 փախուստի փորձի դեպքեր, հաջողված փախուստի դեպք չի գրանցվել։ 2019 թվականին ունեցել ենք 5 փախուստի դեպք՝ 6 անձի մասնակցությամբ, որոնցից 2-ը ավարտված փախուստի դեպքերն արձանագրվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 1 փախուստի փորձ՝ կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և 2 փախուստի դեպք՝ «Աբովյանում»: «Աբովյանի» ՔԿՀ-ից փախուստի դիմածները կանայք էին, մի դեպքում՝ մեխով փորվածք էին կատարել խցի պատի մեջ, մյուս դեպքում՝ մի կին մկրատի ծայրով քարի ամրացման ցեխի շաղախն էր քերել, քարը տեղահան էր արել, ճաղավանդակը թուլացրել էր եւ պատրաստվում էր փախուստի դիմել։

2019 թվականին, նախկինում բազմիցս դատապարտված, ներկայումս սուտ մատնության համար կալանավորված անձը, որը ստացիոնար բուժման մեջ է գտնվում «Արմենիա» ԲԿ-ում, հիվանդասենյակի սանհանգույցի պատուհանից դիմել է փախուստի. 1 օր անց անձը հայտնաբերվել է։

Նախկինում 7 անգամ դատապարտված անձը, որը պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հիվանդանոց տեղափոխվելու նախապայմաններ ստեղծելու համար մետաղական լարով վնասել էր վիզը, տեղափոխվեց հիվանդանոց։ Օգտվելով ՔԿՀ-ի 3 աշխատակիցների հերթապահության ոչ պատշաճ կազմակերպումից՝ գիշերը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։ 10 օր շարունակ ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների հետ աշխատելով՝ «Մաուգլի» մականունով անձին հայտնաբերեցինք և հետ վերադարձրինք ՔԿՀ»,- եզրափակեց Գոյունյանը: