Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Մշակույթ

ԱԻ-ն կավարտի Բեթհովենի անավարտ սիմֆոնիան

Գերմանիայից գիտնականների խումբն աշխատում է մեքենայական ներխուժման վրա ամենապահպանողական ոլորտներից մեկը՝ դասական երաժշտություն: 2020 թվականի դեկտեմբերին Լյուդվիգ վան Բեթհովենի տարեդարձը նշելուն ընդառաջ նրանք ցանկանում են արհեստական ինտելեկտի միջոցով ավարտել նրա Տասներորդ սիմֆոնիան, հայտնում է Popular Mechanics-ը:

Բեթհովենը մահացել է 1827 թվականին, եւ նրա ողջ շրջանի վերջին սիմֆոնիան լեգենդար Իններոդն է: Նույնիսկ նրանք ում դասական երաժշտությունը չի հետաքրքրում, առաջին իսկ նոտաներից ճանաչում են դրա ամենահայտնի կտորը՝ «Ներբող ուրախությանը»:

Դրանից հետո նա սկսել է աշխատել 10-րդ սիմֆոնիայի վրա: Բայց նրա մահվանից հետո այն ամենն, ինչ գտել են հետազոտողները, նոտաների առանձին-առանձին գրառումներ էին, այնպես որ՝ երաժշտության պատմաբանների շրջանում անգամ միասնական կարծիք չկա այն մասին, թե դրանցից որոնք կարելի է վերագրել այս ստեղծագործությանը:

Արժե նշել, որ մեծագույն կոմպոզիտորների անավարտ ստեղծագործություններն «ավարտելը» եզակի պրակտիկա չէ: Այսպես, օրինակ, Գուստավ Մալերի ստեղծագործության հետազոտող Դերեք Քուկը նրա փոխարեն ավարտել է 10-րդ սիմֆոնիան: Մալերն ամբողջությամբ գրել էր առաջին բաժինը, իսկ մնացյալը գրանցել էր պարզեցված ձեւով: Հիմա Քուկին անհրաժեշտ պարզաբանումներով ներկայացնում են որպես համահեղինակ:

Սակայն այս նույն շաբլոնով Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիայի վրա աշխատելու համար նյութն ակներեւաբար անբավարար է: Եվ հիմա հետազոտողները Բեթհովենի թանգարանի եւ արխիվի մասնակցությամբ դիմել են ամենաժամանակակից եւ հնարավոր է՝ միակ հնարավոր մեթոդին՝ մեքենայական ուսուցմանը: Արխիվի ղեկավար Քրիսթին Սիգերթը AFP-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «նորարար» Բեթհովենը այսպիսի մոտեցմանը  հաստատապես հավանություն կտար:

Ալգորիթմի ուսուցման համար օգտագործել են կոմպոզիտորի մյուս ստեղծագործությունները, իսկ եզափակիչ արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում Բեթհովենի պատվին կազմակերպված համերգին:

«Վերականգնողները» կոչ են անում դրան վերաբերվել որպես խիզախ փորձարկման՝ ոչ ավելին: Բայց գաղափարն արդեն պառակտել է երաժշտական աշխարհը: Գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործության աշխարհահռչակ հետազոտող Բարրի Քուփերը, որը նախկինում ինքն է վերականգնել Տասներորդ սիմֆոնիայի սկիզբը, ասում է, որ իրեն տվել են լսելու ԱԻ-ի գեներացրած կտորներից մեկը. «Դա անգամ հեռավոր նմանություն չունի Բեթհովենի մտադրությունների վերականգնման հետ»: