«Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ». Ռազմիկ Աբրահամյանը եկել է դատարան (տեսանյութ)
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն, ով մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկավ դատարան, հաղորդում է Hetq.am-ը:
Հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չպատասխանեց, խոսեց իր առողջական վիճակի մասին:
«Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Հարցին՝ առողջական խնդիրնե՞ր ունի, Աբրահամյամը պատասխանեց, որ առողջական շատ խնդիրներ ունի:
«Անկողնուց վեր եմ կացել, երեկ դատարան, և ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն Աբրահամյանը չի՞ ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս չպատասխանեց:
Նշենք, որ այսօր, ժամը 14:00-ին նշանակված է Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստ:
Նա, ինչպես նաև երեք այլ անձինք դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Քննչական կոմիտեում քննվող վերը նշված քրեական գործի շրջանակներում, ապա դեկտեմբերի 19-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումն, ու Աբրահամյանն ազատ է արձակվել:
Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
76-ամյա Աբրահամյանին կալամավորելու միջնորդությունը ևս քննում է դատավոր Դավիթ Բալայանը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին