Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը ցունամիի նախազգուշացում է հրապարակել երկրաշարժից հետո:
Մինդանաո կղզու հարավային և արևմտյան ափամերձ գավառների բնակիչներին հրահանգվել է անհապաղ տարհանվել դեպի բարձրադիր վայրեր:
«Ակնկալվում է, որ առաջին ալիքը ափ կհասնի տեղական ժամանակով ժամը 07:37-ից մինչև 09:37-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի ժամանակով՝ 02:37-ից մինչև 04:37-ը), ակտիվությունը կարող է պահպանվել մի քանի ժամ: Ալիքների բարձրությունը կարող է ավելի քան մեկ մետրով գերազանցել մակընթացության ժամանակ ջրի մակարդակը, ընդ որում՝ փակ ծոցերում և նեղուցներում ալիքները կարող են էլ ավելի բարձր լինել: Նավահանգիստներում և ծնծաղուտներում գտնվող նավակների տերերին անհրաժեշտ է ապահովել նավերի անվտանգությունը և հեռանալ ափագծից: Ծովում գտնվող նավերին խորհուրդ է տրվում մնալ խորը ջրերում մինչև հատուկ հրահանգի ստացումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է երեք մարդ, չորս մարդ տուժել է։
Գերատեսչության տվյալներով՝ Մինդանաո կղզու հյուսիսային և կենտրոնական հատվածներում ընդհանուր առմամբ վնասվել է 37 շենք, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ։
«Տուժած շրջանների ոստիկանները մոբիլիզացվել են բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, վնասների գնահատումը շարունակվում է», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...