Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Մշակույթ

Այն հազվագյուտ կանանցից եմ, որ սիրելով թողնում է. Նաիրա Մովսիսյան

Past.am-ը գրում է.

Շիկահեր , կանացի թովչանքով լեցուն Նաիրա Մովսիսյանը կարծես թե հեռացել է հեռուստաէկրանից :

Past.am- ը զրուցեց դերասանուհու հետ , մանրամասները ստորև . 

Սիրիր քո անձը, դու արժանի ես դրան, էգոիզմի արտահայտում չկա՞ այս խոսքում

Ոչ , իհարկե ոչ, որովհետև , եթե ամեն մարդ իրեն չարժևորի ու սեփական անձը ուրանա , ապա չի կարողանա դիմացինի հանդեպ նույն սերն ու հարգանքը տածի :

Ձեր անձից շատ ո՞ւմ եք սիրում:

Կարող է փիլիսոփայորեն հնչի , բայց երևի թե մարդ կարող է նշել իրեն կյանք տվողին ` մամային, այն մարդը ով քեզ ստեղծել է

Երեխայի խնամքից զատ ինչո՞վ եք զբաղվում:

Ցավոք երեխայի խնամքով հիմա քիչ եմ զբաղվում , որովհետև ամբողջ ուժերս և էներգիաս տվել եմ գործիս , բիզնեսիս , վստահ եմ , որ շուտով ժամանակս բավականաչափ շատ կլինի և վաստակածս գումարներն էլ կծախսեմ դստերս վրա:

 



Կանացի հմայքով ու գայթակղությամբ ինչերի՞ կարելի է հասնել:

Ես կարծում եմ, որ կնոջ հմայքը մեծ մասամբ խելքից է գալիս : Թե հմայքով , թե խելացիությամբ կարելի է շատ բաների հասնել : Եթե չունես ասելիք, բնատուր ամենայուրահատուկ գեղեցկությամբ դժվար հաջողության ճանապարհ ինքդ հարթես:

Տղամարդուն կողքին պահելու համար կլռեք թե՞ ճիշտը կասեք նրան` առ այն , որ էլ սեր չկա:

Երևի թե այն հազվագյուտ կանանցից եմ , որ սիրելով թողնում է: Անկեղծորեն միշտ ասում եմ , այն ինչ որ կա , որը շատ սխալ է ի դեպ , բայց կարծում եմ , եթե ուզում ենք ունենալ կայուն և հաստատուն հարաբերություններ , ով էլ լինի այդ տղամարդը անկեղծությունից լավ բան չկա , որովհետև վաղ թե ուշ , եթե սերն էլ մարի հանուն ինչի պիտի երկարաձգվի այդ հարաբերությունները:

Համատեղ կյանքի ընթացքում ճի՞շտ է միշտ ճիշտը բարձրաձայնել երկուսի միջև առաջացած տարաբնույթ հարցերում:

Գիտեք ճիշտը, երբ որ հարաբերությունների հիմքը ճիշտ դրվի: Այսինքն հենց սկզբում պետք է միմյանց հասկանալ և մի բան խոստանալ , որ չի լինի գաղտնիք կամ սուտ : Ավելի լավ է միանգամից ասես ինչ խնդիր կա ու նաև դու իրեն լսես և միասին քննարկեն դրա լուծումը տան : Փոքր խնդիրները գումարվում են հետո պատերազմի նման կռիվների են վերածվում , որը իրենցից ոչ մեկին էլ պետք չի : Կողմ եմ և մտածում եմ ,որ խնդիրները պետք է անկեղծորեն բարձրաձայնվեն ու լուծում ստանան համատեղ ուժերով :

Հավատարմություն , նվիրվածություն , տղամարդիկ դեռ գնահատո՞ւմ են այդ հատկանիշները , դրանք հնացած չեն համարվում:

Հավատարմությունը , նվիրվածությունը երբեք չի կարող հին համարվել: Եթե չկան այդ հատկանիշները , անկեղծությունն էլ չի լինի : Զգացմունքներ կան , որոնք շղթայական կապ ունեն միմյանց հետ և որոնցով էլ ամուր կապ կամ բաժանում է լինում երկուսի միջև:

Երջանկության համար փնտրտուքը կարո՞ղ է մինչև ուր հասցնել:

Երջանկությանը փնտրել պետք չի : Այն եթե մի տեղ կա, պետք է գործողություններ անել , քայլեր անել , որպեսզի ունենանալ այդ սերը , երջանկությունը և ընդհանրապես մեր ուզած կյանքը ինչպես ուզենք , այնպես գծագրենք: