Գալինա Վոլչեկը հիվանդանոցում է
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը շտապ հոսպիտալացվել է թոքերի բորբոքմամբ, այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է թատրոնի տնօրեն Իգոր Պավլովը։
«Գալինա Բորիսովնան հոսպիտալացվել է, նա Բոտկինի հիվանդանոցում է»,- ասել է տնօրենը։
Գալինա Վոլչեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։ Ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Նրա հայրը հայտնի ռեժիսոր եւ կինոօպերատոր Բորիս Վոլչեկն է (1905-1974)։ 1955 թվականին Գալինա Վոլչեկն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան։
Նա հանդես է եկել բազմաթիվ դերերում, այդ թվում՝ «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Արքա Լիր», «Աշնանային մարաթոն», «Ունիկում» եւ այլ ֆիլմերում։
1972 թվականին Վոլչեկը դարձավ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1989-ից նրա գեղարվեստական ղեկավարն է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից