Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Իրավունք

Ոստիկանությունը՝ Մասիսում անչափահասի սպանության մասին (տեսանյութ)

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։

Դեպքի վայրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում էր՝ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում։ Օպերատիվ-քննչական խմբերն ու ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերեցին արնանման հետքեր։ Վեր հանվեցին ու վերլուծվեցին առանձնապես ծանր հանցագործության հնարավոր շարժառիթները։

Այս համատեքստում ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի քրեական հետախույզները  հիմնավոր տվյալներ ձեռք բերեցին, որ 17-ամյա մի երիտասարդի և սպանվածի միջև կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում էր եղել։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել չշահագործվող գորգագործական արտադրամասում, որտեղ մարդկանց շարժ չկա։

Հարց ու պատասխանի ընթացքում էլ մեկը դանակով խփել էր մյուսի պարանոցին ու կրծքավանդակին և փախել տարածքից։ Փաստական տվյալների համադրմամբ քրեական հետախույզների կասկածները հաստատվեցին, և Մասիսի բնակիչ, 17-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, որոնք, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

 

Նշանակվել են փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։