Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Սպորտ

«Ֆուտբոլը երեք պատճառով շատ կարեւոր է մեզ համար». Նիկոլ Փաշինյանն ըդունել է ՀՖՖ նորընտիր նախագահին

Հայաստանում եւ կառավարությունում շատ են ֆուտբոլի եւ ՀՖՖ երկրպագուները եւ բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների նկատմամբ, որ տեղի են ունենում ֆուտբոլում եւ ՀՖՖ-ում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ֆուտբոլը երեք պատճառով շատ կարեւոր է իրենց համար. «Առաջինը, ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի եւ ես հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած բովանդակային փոփոխություններըիրենց արտահայտությունը կգտնեն նաեւ ֆուտբոլում, եւ մեր հավաքականն իր արդյունքներով կարատահայտիմեր ազգային եւ պետական հավակնությունները, համարժեք կլինի այդ հավակնություններին:

Երկրորդ, ես կարծում եմ, որ ՀՖՖ նախագահի երեկ կայացած ընտրությունը կարեւոր է, որովհետեւ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը եւ սպորտի աղտազերծումը կոռուպցիայից:

Ցավոք սրտի, շատ դեպքերում տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող եւ կոռուպցիոն շրջանակները ներթափանցում են սպորտի ոլորտ: Մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների եւ կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես իմանալով ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ դուք սկզբունքրոեն այդ գծին հետեւողական կլինեք:

Եվ երրորդը, հնարավորությունների զարգացումն է, որովհետեւ մենք ասել ենք, որ ամենակարեւոր հարցը, որ ՀՀ քաղաքացիների համար պետք է լուծվի, հնարավորությունների զարգացումն է: Ֆուտբոլը այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ աղջիկներ կարող են իրենց հնարավորություններն օտգավգործելու ներշնչանք գտնենք: Շատ կարեւոր է, որ ՀՀ-ում զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը, նաեւ որպես հանրային կյանքի կազմակերպման կարեւոր ատրիբուտ:

Իհարկե, ՀՖՖ-ն գործում է կառավարությունից անկախ, բայց կարծում եմ, որ ընդհանուր պատկերացումներ ունենալը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար»,-ասաց Փաշինյանը:

Նա հաջողություններ մաղթեց Մելիքբեկյանին:

Վերջինս իր պատասխան խոսքում նշեց, որ ՀՖՖ-ն երկար տարիներ չի ունեցել մրցակցային ընտրություններ. «Սա կարեւոր նշան է, որ ֆուտբոլը պետք է գնա զարգացման ուղղղությամբ»: Նա ընդգծեց, որ իրենց տեսլականն  է Հայաստանը ճանաչել ֆուտբոլի միջոցով:

">